ԱՄՀ–ն Հունաստանից վարկի հերթական տրանշ չի ստացել

© Sputnik / Владимир Родионов / Անցնել մեդիապահոցГреческий флаг на смотровой площадке Акрополя
Греческий флаг на смотровой площадке Акрополя - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Աթենքը չի փոխանցել 456 միլիոն եվրոյի վճարումը։ Այս պահին Հունաստանի պարտքն ԱՄՀ–ին կազմում է մոտ 2 միլիարդ եվրո։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) երկուշաբթի չի ստացել պարտքային պարտավորությունների փոխհատուցման հերթական տրանշը, ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ` հայտնում է հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Ջերի Ռայսը։

«Հիմնադրամն այսօր Հունաստանից չի ստացել 456 մլն եվրոյի վճարումը»,– ասել է նա։

«Մենք տեղեկացրել ենք հիմնադրամի տնօրեններին այդ մասին»,– նշել է Ռայսը։ Ըստ նրա, «ԱՄՀ–ի առջև Հունաստանի պարտքն այս պահին կազմում է մոտ 2 մլրդ եվրո»։

«Հունական իշխանությունների հարցումը վճարումների ժամկետը հունիսի 30–ից հետո երկարացնելու մասին, ինչպես ակնկալվում է, ԱՄՀ տնօրենների խորհուրդը կդիտարկի առաջիկայում»,– ավելացրել է Ռայսը։

Լրահոս
0