ԵՐԵՎԱՆ, հուլիսի 15– Sputnik. Հայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 15–ին կբարձրանա 1-2 աստիճանով, իսկ հուլիսի 16-19–ին` 4-5 աստիճանով, հաղորդում է Հայպետհիդրոմետկենտրոնը։
Երևանում չորեքշաբթի ցերեկը օդը կտաքանա մինչև 35-37 աստիճան, իսկ գալիք չորս օրերին ջերմաստիճանը կնվազի և կիրակի ցերեկային ժամերին կկազմի 29-31 աստիճան։
Միաժամանակ հուլիսի 15–ին հյուսիսային շրջաններում, 16-19-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:
Ներկա պահին Երևանում պարզ եղանակ է, ջերմաստիճանը կազմում է 26 աստիճան տաքություն։
Օդերևութաբանները շաբաթվա վերջին Հայաստանում կանխատեսում են ջերմաստիճանի նվազում
10:18 15.07.2015 (Թարմացված է: 10:19 15.07.2015)

© Sputnik / Папикьян
/ Երևանում չորեքշաբթի ցերեկը օդը կտաքանա մինչև 35-37 աստիճան, իսկ գալիք 4 օրերին ջերմաստիճանը կնվազի մինչև 29-31 աստիճան