Ինքնաթիռը վայրէջք է կատարել ավտոմեքենաների մեջ Նյու Ջերսիի ճանապարհին. ԱԻ կադրեր

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պարաշյուտիստ ուսանողներ տեղափոխող ինքնաթիռը կիրակի վթարային վայրէջք է կատարել ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի մայրուղու վրա։ Դիտեք տեսահսկող սարքի կադրերը

Երեքշաբթի ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ստաֆորդի ոստիկանության բաժինը տեսանյութ է հրապարակել, որը ֆիքսել էր տեսահսկող սարքը։ Տեսանյութում ինքնաթիռը վայրէջք է կատարում ավտոմայրուղու երկու գծերի արանքում գտնվող գազոնի վրա։

Ինչպես հայտնում է Ruptly գործակալությունը, ինքնաթիռը, որի մեջ գտնվում էին  պարաշուտային սպորտի դպրոցի ուսանողները, կառավարումը կորցրել է օդում։ Օդաչուն ստիպված է եղել ինքնաթիռը իջեցնել Ստոֆորդի 72-րդ մայրուղու վրա։

Տեղական ոստիկանության տվյալներով` վթարային վայրէջքը բարեհաջող է անցել, ինքնաթիռը ավտոճանապարհի վրա գտնվող ոչ մի մեքենայի նույնիսկ չի դիպել, ուղևորներն ու  անձնակազմը նույնպես ողջ և անվնաս են։

Լրահոս
0