Նախարար. Հայաստանի և Վրաստանի համագործակցության առաջնային ուղղություններից մեկը ռազմական կրթությունն է

© Photo : press office of the MoD of RA / армия оборона Карабах граница военнослужащий НКР
армия оборона Карабах граница военнослужащий НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հուլիսի 16-ին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի հետ

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 16– Sputnik. Հուլիսի 16-ին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի հետ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր: Վրաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ  հայկական կողմի հետ երկկողմ համագործակցության առաջնային ուղղություններից մեկը լինելու է ռազմական կրթությունը:

«Բրյուսելում ես հնարավորություն ունեցա հանդիպելու իմ հայաստանյան գործընկերոջ հետ և պայմանավորվածություն ձեռք բերեցինք հաստատելու համագործակցության նոր ուղիներ և հարաբերությունների նոր ձևաչափեր:  Այս այցը նպատակ է հետապնդում խորացնել համագործակցությունը մեր ռազմական ուսումնական հաստատությունների միջև՝ փորձի և գիտելիքների փոխանակման նպատակով»,- նշել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին  Տոնոյանը Վրաստանի պաշտպանության նախարարին է փոխանցել Հայաստան այցելելու ՀՀ պաշտպանության նախարարի հրավերը:

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը,  այլ պաշտոնատար անձինք։

Լրահոս
0