Մամուլի ասուլիս. «ՀՀ համագործակցությունը ԵՏՄ–ի հետ մեղվաբուծության ոլորտում»

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցПетербургский международный экономический форум 2015 (ПМЭФ). День второй
Петербургский международный экономический форум 2015 (ПМЭФ). День второй - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի գյուղատնտեսության համար ավանդական մեղվաբուծության ոլորտի իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի —  Sputnik. Երկուշաբթի` հուլիսի 20–ին, ժամը 13։00–ին Sputnik-Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում» պլազա բիզնես կենտրոնի շենք, հասցե` Ամիրյան 4/7, 4–րդ հարկ)  տեղի կունենա «ՀՀ համագործակցությունը ԵՏՄ–ի հետ մեղվաբուծության ոլորտում» թեմայով մամուլի ասուլիս։

Հայաստանի մեղվաբույծների ազգային միությունը վերջերս դարձել է Մեղվաբույծների եվրասիական միության նախագահության անդամ, որի կազմում  շուրջ 50 կազմակերպություն կա։

Ի՞նչ վիճակում է Հայաստանի գյուղատնտեսության այդ ավանդական ոլորտը։ Ի՞նչ խնդիրների հետ են բախվում հայ մեղվաբույծները։

Ի՞նչ նախագծեր է իրականացնում Հայաստանի մեղվաբույծների ազգային միությունը Մեղվաբույծների եվրասիական միության երկրների գործընկերների հետ համատեղ։ Եվ կհանգեցնե՞ն դրանք տվյալ ոլորտի զարգացմանն առաջիկայում։

Այդ հարցերին կպատասխանեն մամուլի ասուլիսի մասնակիցները`

Հայաստանի մեղվաբույծների ազգային միության նախագահ Թելման Նազարյանը,

Տեխնոլոգիայի ակադեմիայի նախագահ Վանուշ Դավթյանը։

Հավատարմագրման հեռախոսահամար` +374(10) 600-134, 600-133 (ներքին` 107)։

Մամուլի կենտրոնի ծանուցումների տարածման e-mail–ին կարելի է  բաժանորդագրվել` ուղարկելով հայտ h.sahakyan@sputniknews.com  էլեկտրոնային հասցեին։

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան, հեռ.` (094) 18-33-77։

Լրահոս
0