Ջոնի Դեպի կնոջը տասը տարվա ազատազրկում է սպառնում

© ВИВАДжонни Депп и Эмбер Херд
Джонни Депп и Эмбер Херд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մայիսին Էմբեր Հերդը սեփական ինքնաթիռով Կանաչ աշխարհամաս է բերել երկու յորքշիրյան տերիեր, այստեղ ընթանում էին «Կարիբյան կղզու ծովահենները» ֆիլմի նկարահանումները` նրա ամուսնու մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 17– Sputnik. Ավստրալիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել հայտնի հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպի կնոջը` երկիր անօրինական ճանապարհով կենդանիներ բերելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Daily Mail թերթին։

Մայիսին Էմբեր Հերդն անձնական ինքնաթիռով երկու յորքշիրյան տերիեր էր բերել Կանաչ աշխարհամաս, որտեղ նկարահանվում էր «Կարիբյան կղզու ծովահենները» ֆիլմը` նրա ամուսնու մասնակցությամբ։

Բացի կենդանիների ապօրինի ներմուծումից, 29-ամյա Հերդը մեղադրվում է կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեջ։ Առավելագույն պատիժը, նախատեսված կենդանիների մաքսանենգության համար, կազմում է 10 տարի բանտարկություն և ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար տուգանք, նշում է թերթը։

Ավստրալիայի իշխանությունները Քվինսլենդ նահանգում սեպտեմբերի 7-ին նշանակված դատական լսումներին ներկայանալու ծանուցագիրն արդեն ուղարկել են դերասանուհուն։

Ավստրալիայում հազվագյուտ ֆաունայի պատճառով խիստ օրենքներ են գործում երկրի տարածք կենդանիներ բերելու համար։ Կենդանիները պետք է անցնեն երկարատև կարանտին, իսկ բոլոր իրերը, որոնք օգտագործվել են խնամքի համար, կարանտինից հետո ոչնչացվում են։

Լրահոս
0