00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանձնաժողովի անդամ. Հայաստանի սահմանադրության նոր օրինագիծը դեռ անկատար է

© Sputnik / Алина Старостина / Անցնել մեդիապահոցАрмения
Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սահմանադրության նոր օրինագծի գլուխների մասնավոր հրապարակումն ուղղված է հասարակությանը գալիք բարեփոխումների մասին իրազեկելուն և այդ օրինագծի վերաբերյալ քննարկում անցկացնելուն

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 17– Sputnik. Հայաստանի բարեփոխվող հիմնական օրենքի նոր օրինագիծը չի կարելի կատարյալ անվանել, ասաց Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հարցերով մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրության գծով մասնագետ Վարդան Պողոսյանը։

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը չորեքշաբթի հրապարակել է հիմնական օրենքի առաջին յոթ գլուխների մշակված նախագիծը, որը փաստացի  նախատեսում է Հայաստանում անցում կատարել կառավարման խորհրդարանական ձևի։

«Սահմանադրության նոր նախագծի 1-7 գլուխների մասնավոր հրապարակումն ուղղված է նրան, որպեսզի նախօրոք տեղեկացնել հասարակությանը սպասվող բարեփոխումների մասին և ցանկության դեպքում այդ նախագծի շուրջ քննարկում անցկացնել, ինչը կօգնի պրոֆեսիոնալ հանձնաժողովին անհրաժեշտ բարելավումներ մտցնել»,– նշեց Պողոսյանը։

Հայաստանի զինված ուժերի մասին նախագծի դրույթի վերաբերյալ Պողոսյանը նշեց, որ նոր նախագծի համաձայն խաղաղ ժամանակ ԶՈՒ–ն ենթարկվում է կառավարությանը, իսկ անմիջական ղեկավարությունն իրականացնում է պաշտպանության նախարարը։

ԶՈՒ ենթարկման  մոդուսը փոխվում է այն ժամանակ, երբ իրավանաբորեն հայտարարվում է ռազմական դրություն, և այդ դեպքում գերագույն գլխավոր հրամանատար է դառնում երկրի վարչապետը, ում իրավունք է վերապահվում ռազմական դրության ընթացքում նշանակել ԶՈՒ հրամանատար։

«Ինչ վերաբերում է պատերազմ հայտարարելուն և խաղաղության հաստատելուն, այդ դրույթները, ըստ էության, անփոփոխ են մնացել։ Օրինագիծը ենթադրում է, որ գերագույն գլխավոր հրամանատարության կազմը նշանակում է հանրապետության նախագահը, բայց նրա հիմնական գործառույթները սահմանափակվում են այդ լիազորություններով»,– նշեց Պողոսյանը։

Իր հերթին պրոֆեսիոնալ հանձնաժողովի անդամ, Հայաստանի արդարադատության նախկին նախարար  Հրայր Թովմասյանը հավելեց, որ սահմանադրության նոր օրինագիծը նախատեսում է պաշտպանության ավելի կայուն և արդյունավետ համակարգ` երկրի ներկա հիմնական օրենքում գործող համակարգի համեմատ։

«Սահմանադրության նոր օրինագծի համաձայն, գործադիր իշխանություն ձևավորած քաղաքական ուժը պատասխանատվություն է կրում երկրում պաշտպանության ոլորտի համար»,– ասաց Թովմասյանը։

Լրահոս
0