00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հուլիսի 29–ին առաջին անգամ կանցկացվի Ավետ Տերտերյանի հիշատակին նվիրված փառատոնը

© Sputnik / Самвел СепетчянАрмине Казарян, Арам Сатян, Карен Мкртчян
Армине Казарян, Арам Сатян, Карен Мкртчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ստեղծագործությանը նվիրված փառատոնը կանցկացվի Տերտերյանի հայրենի գյուղում` Հայաստանի և Ռուսաստանի արվեստի գործիչների մասնակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի–Sputnik. Հայտնի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ստեղծագործությանը նվիրված «Տերտերյանի ժամանակը» փառատոնն առաջին անգամ կանցկացվի հուլիսի 29–ին Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտարարեց միջոցառման կազմակերպիչներից մեկը` «Մշակույթ և ապագա» հիմնադրամի նախագահ, Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը, միջոցառումը տեղի կունենա Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում՝ Ավետ Տերտերյանի ստեղծագործական տանը։

«Մշակույթ և ապագա» հիմնադրամի համակարգող Լև Շուլմանի նախաձեռնությամբ Գրեթե մեկ տարի առաջ մենք սկսեցինք քարոզել Տերտերյանի երաժշտությունը, նրա փիլիսոփայությունը։ Որոշեցինք, որ  Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի շրջանակում հարկավոր է նմանատիպ միջոցառում կազմակերպել Հայաստանում», – ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով` սա հայ–ռուսական համատեղ նախագիծ է, որին մասնակցելու համար Հայաստան կժամանեն արվեստի բազմաթիվ գործիչներ Եկատերինբուրգից, Սանկտ Պետերբուրգից։ Սպասվում է, որ միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի ռուսական համայնքի ներկայացուցիչները։

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արա Սաթյանն իր հերթին նշեց, որ Տերտերյանի ստեղծագործությունը մեծ դերակատարություն է ունեցել հայկական երաժշտության զարգացման գործում։ «Շատ կարևոր է, որ Տերտերյանը կարողացել է ներկայացնել հայկական երաժշտական արվեստն արտերկրում, նա նաև ըստ արժանվույն գնահատվել է հայրենիքում», – հայտարարեց նա։

Սաթյանը նշեց, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարի Դիլիջանում Տերտերյանին նվիրված հերթական միջոցառումն անցկացնելու մասին, քանի որ հենց այդ քաղաքում է մեծանուն կոմպոզիտորն ապրել երկար տարիներ և գրեթե իր բոլոր սիմֆոնիաները գրել է հենց Դիլիջանում։

ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանն իր հերթին նշեց, որ նախորդ տարի իրականացվել են կոմպոզիտորի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ, այդ թվում` «Տերտերյան–ֆեստ» փառատոնը։

«Մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունները հնչում են բազմաթիվ ֆիլմերում…Նրա աուրան ուղեկցում է ունկնդրին ամենուր։ Տերտերյանը համաշխարհային մասշտաբի անձնավորություն էր»,– նշեց Ղազարյանը։

Նա ավելացրեց, որ Մշակույթի նախարարությունը չի կարող չմասնակցել «Տերտերյանի ժամանակը» փառատոնի նման հետաքրքիր նախաձեռնությանը և պատրաստ է համագործակցել։

«Տերտերյանի ժամանակը» նախագծի պրոդյուսեր, «Մշակույթ և ապագա» հիմնադրամի համակարգող Լև Շուլմանի խոսքով` 2013 թ.–ին ստեղծվել է ինտերնացիոնալ նախաձեռնող խումբը, որը մաեստրոյին նվիրված մի շարք միջոցառումներ է նախատեսել։

«Մենք որոշեցինք, որ չի կարելի այլևս հետաձգել և հարկավոր է դնել առաջին քարը, որպեսզի այս փառատոնը դառնա ամենամյա։ «Տերտերյանի ժամանակը» առաջին փառատոնի անցկացման օրը կոմպոզիտորի ծննդյան օրն է», – նշեց նա։

«Տերտերյանի ժամանակը» նախագիծն անցկացվում է «Մշակույթ և ապագա» հիմնադրամի, Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի, ՌԴ Սվերդլովի մարզի մշակույթի նախարարության կողմից` ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցությամբ։

Լրահոս
0