Թուրքիայի վարչապետը հանձնարարել է պատրաստվել խորհրդարանի վաղաժամ ընտրություններին

© Фотохост-агентство / Անցնել մեդիապահոցВстреча С.Лаврова с Министрами иностранных дел стран-участниц G20
Встреча С.Лаврова с Министрами иностранных дел стран-участниц G20 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ չնայած կոալիցիայի մասին շարունակվող բանացկություններին, «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները պետք է պատրաստ լինեն վաղաժամ խորհրդարանական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանձարարել է պատրաստվել վաղաժամ խորհրդարանական ընտրություններին։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին խոսվել է վարչապետի և նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության շրջանային վարչությունների ղեկավարների միջև կայացած հեռախոսազրույցների ընթացքում։

«Չնայած կոալիցիայի մասին շարունակվող բանակցություններին, դուք պետք է ամեն րոպե պատրաստ լինեք վաղաժամ ընտրություններին։ Պետք է միշտ կապի մեջ լինեք ձեր քաղաքների բնակիչների հետ», – TRT հեռուստաալիքը մեջբերում է վարչապետի խոսքերը` հղում անելով կառավարության աշխատակազմին։

«Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել է հունիսի 7–ի կայացած ընտրությունների արդյունքում, սակայն 2002 թ.–ից հետո առաջին անգամ կորցրել է խորհրդարանական մեծամասնությունն ու չի կարող միայնակ կառավարություն ձևավորել։ Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը հանձնարարել է հուլիսի 9–ին Դավութօղլուին կառավարություն ձևավորել։

Թուրքիայի վարչապետը նախորդ երկուշաբթի սկսել է խորհրդարանի մյուս երեք կուսակցությունների հետ կոալիցիոն բանակցությունների առաջին փուլը։

Թուրքիայի խորհրդարանը պետք է 45 օրում հաստատի նախարարների կաբինետը։ Եթե այդ ժամկետի ընթացքում չհաջողվի կառավարություն ձևավորել, նախագահը ազատ կարձակի խորհրդարանն ու կնշանակի վաղաժամ ընտրություններ։ Ա.Թ.

Լրահոս
0