ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի– Sputnik. Սիրիայի սահմանի մոտ գտնվող թուրքական Սուրուչ քաղաքում գրանցված պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 20–ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոյթերս գործակալությանը։
Պայթյունը գրանցվել է Երևանի ժամանակով ժամը 12։45–ին։ Նախնական տվյալներով` կլաստերային ռումբ է պայթել քաղաքի մշակութային կենտրոնում գտնվող սրճարանի դիմաց։ Տեղեկացվում է 20 տուժածի մասին։
Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։ Շտապօգնության մեքենաները տեղափոխում են վիրավորներին մոտակա հիվանդանոցներ։ Կոտրվել են մոտակայքում գտնվող շենքերի պատուհանների ապակիները։
Պաշտոնական հայտարարություններ առայժմ չեն հրապարակվել, կատարվում է քննություն։
ԶԼՄ. Թուրքիայի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված անձանց թիվը հասել է 20–ի
© Mimi-GalleryВзрыв

Նախնական տվյալներով` կլաստերային ռումբ է պայթել քաղաքի մշակութային կենտրոնում գտնվող սրճարանի դիմաց։ Զոհերի թիվը գերազանցել է 20–ը։