Հունաստանը սկսել է 6.25 մլրդ եվրոյի վճարումներ կատարել ԵԿԲ-ին և ԱՄՀ-ին

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցФутбольные болельщики перед матчем Греция - Россия в Варшаве
Футбольные болельщики перед матчем Греция - Россия в Варшаве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՄ-ն մինչև երկուշաբթի Հունաստանին 7.16 մլրդ եվրոյի բրիջ վարկ է տրամադրել: Այդ միջոցներից Հունաստանը պետք է մարի ԱՄՀ-ի պարտքերն, ինչպես նաև վճարում կատարի ԵԿԲ-ի օգտին: Հունաստանը նաև կմարի 500 մլն եվրո վարկը Հունաստանի Կենտրոնական բանկի օգտին:

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի– Sputnik.  Հունաստանի իշխանությունները սկսել են ընդհանուր առմամբ 6.25 մլրդ եվրո պարտքի մարման գործընթացը`  Եվրոպական կենտրոնական բանկին (ԵԿԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ), հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը` հղում անելով Ռոյթերին:

Ինչպես հայտնել է երկրի ֆինանսների նախարարության աղբյուրը, Հունաստանը կմարի 4.2 մլրդ եվրո ԵԿԲ-ին` որպես հիմնական գումար և տոկոսներ: Բացի այդ իշխանությունները 2.05 մլրդ եվրոյի տրանշ կփոխանցեն ԱՄՀ-ին, որը Հունաստանը պետք է փոխանցած լիներ դեռևս հունիսի 30-ին: Հունաստանը նաև կմուծի 500 մլն եվրո վարկը երկրի կենտրոնական բանկի օգտին:

США и доллары - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ն կարող է կրկնել Հունաստանի ճակատագիրը. The National Interest
Անցյալ շաբաթ ԵՄ-ն մինչև երկուշաբթի Հունաստանին 7.16 մլրդ եվրոյի բրիջ վարկ է տրամադրել: Վարկի առավելագույն ժամկետը կկազմի երեք ամիս, միջոցները կտրամադրվեն առավելագույնը երկու տրանշի տեսքով: Այդ միջոցներից Հունաստանը պետք է մարեր ԱՄՀ-ի պարտքը, ինչպես նաև մուծում կատարեր ԵԿԲ-ի օգտին:

Հունաստանի վարկավորման լիարժեք ծրագրի բանակցությունները, ինչպես նախատեսվում է, կսկսվի մոտ ժամանակներս: Եվրահանձնաժողովը հուսով է, որ Հունաստանն այս ծրագրով վարկերի առաջին տրանշը կստանա մինչև օգոստոսի վերջ: Սակայն եթե նոր ծրագիրը չհամաձայնեցվի մոտ ամիսներին, վտանգ կա, որ Հունաստանը չի կարողանա վերադարձնել բրիջ վարկը:

Լրահոս
0