Անի Երանյանին սպառնում է մինչև 4 տարի ազատազրկում

© FacebookАни Еранян
Ани Еранян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անի Երանյանը հուլիսի 18-ին իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սևանի մայրուղի տանող ճանապարհին

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտում  դերասանուհի  Անի Երանյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔրՕրի 244 և 242 հոդվածներով, հայտնում են Crimenews կայքի աղբյուրները, դերասանուհուն սպառնում է մինչև 4 տարի ազատազրկում

Ինչպես ավելի վաղ հայտնել էր կայքը, դերասանուհի Անի Երանյանը հուլիսի 18-ին, իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սևանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սևանի բժշկական կենտրոն: Հիվանդանոց էր տեղափոխվել նաև նրա մեքենայի ուղևոր Հայկ Մխիթարյանը։

Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած Հայկ Մխիթարյանի վիճակը ծանր է: Վերջինս միացված է արհեստական շնչառության սարքին։

Անի Երանյանը վերջին տարիներին հայկական հեռուստասերիալների ամենահայտնի աստղերից է, հեռուստադիտողը նրան հիշում է Հանրային հեռուստատեսության «Աննա», «Գեներալի աղջիկը» և այլ սերիալներից։

Լրահոս
0