Միության ղեկավար. ՌԴ շուկան հեռանկարային է հայկական մեղվաբուծության համար

© Sputnik / Самвел Сепетчянпредседатель Национального союза пчеловодов Армении Тельман Назарян
председатель Национального союза пчеловодов Армении Тельман Назарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեղվաբույծների հայկական միությունը նախորդ տարվա հոկտեմբերից ԵՏՄ մեղվաբույծների միության լիիրավ անդամ է, իսկ միության կազմում 50 կազմակերպություն կա։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Հայկական մեղրի վերամշակման արտադրանքը ռուսական շուկայում իրացման լայն հեռանկարներ ունի, ասաց Հայաստանի մեղվաբույծների միության նախագահ Թելման Նազարյանը։

«Մեղրի վերամշակման արտադրանքը, հատկապես մայրակաթը, որն օժտված է ֆենոմենալ բուժիչ հատկություններով, մասնավորապես` ուռուցքային հիվանդությունների բուժման համար, մեծ պահանջարկ է վայելում Սիբիրում»,– երկուշաբթի ասաց Նազարյանը Sputnik-Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում։

Նա ընդգծեց, որ հայ մեղվաբույծները պատրաստ են ամբողջովին ապահովել իրենց պատվիրատուներին տվյալ արտադրանքի անհրաժեշտ ծավալով։

Ընդհանուր առմամբ, Նազարյանի խոսքով, մեղրի վերամշակման արդյունքի` պրոպոլիսի, մեղվաթույնի, մայրակաթի, ծաղկափոշու արտահանումն առավել ձեռնտու է Հայաստանի տնտեսության համար։

Նա նշեց, որ նախորդ տարվա հոկտեմբերից մեղվաբույծների հայկական միությունը ԵՏՄ մեղվաբույծների լիիրավ անդամ է, իսկ միության կազմում են շուրջ 50 կազմակերպություն։

Նազարյանի խոսքով` այդ գործակցության շնորհիվ ստորագրվել է համաձայնագիր Տիմիրյազևի գյուղատնտեսական ակադեմիայի հետ, որը Հայաստան մեղուների համար դեղ է մատակարարում։

Հայաստանի մեղվաբույծների ազգային միության տվյալների համաձայն` հանրապետությունում այսօր գոյություն ունի մոտ 200 հազար մեղվաընտանիք, որոնցից յուրաքանչյուրն արտադրում է մոտ 7-10 կգ մեղր, ինչը 3-4 անգամ պակաս է, քան խորհրդային ժամանակներում։

Լրահոս
0