00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հաղթանակի ժառանգորդները» կհավաքվեն Ծաղկաձորում

© Photo : official site of Tsaghkadzor ropewayармянский курортный город Цахкадзор
армянский курортный город Цахкадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Միություն 2015 – Հաղթանակի ժառանգորդներ» ռազմամարզական կազմակերպությունների միջազգային երիտասարդական կրթական հավաքին մասնակցելու են հրավիրվել հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր երկրների և Մերձդնեստրի ներկայացուցիչներ

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70–ամյակին նվիրված «Միություն 2015 – Հաղթանակի ժառանգորդներ» ռազմամարզական կազմակերպությունների միջազգային երիտասարդական կրթական հավաքը կանցկացվի Ծաղկաձորում օգոստոսի 15-28–ը։

Միջոցառումը կազմակերպում են Հայաստանի պաշտպանության նախարարությունը, «Հայրենիքի սխրանք» հայրենիքի պաշտպանության օժանդակության հասարակական շարժումը (Ռուսաստան), «Ռուս» ռազմական մազմամարտի միջտարածաշրջանային ֆեդերացիան (Ռուսաստան)։ Հավաքն անցկացվում է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հովանու և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ընդհանուր ղեկավարության ներքո։

Հավաքին մասնակցելու համար հրավիրված են հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր երկրների և Մերձդնեստրի ներկայացուցիչներ։

«Մենք հրավիրել ենք նաև Ադրբեջանի ներկայացուցիչներին և պատրաստ ենք ամբողջովին երաշխավորել այդ երկրից հավաքի մասնակիցների անվտանգությունը»,– Հայաստանի պաշտպանության նախարարությունում կայացած խորհրդակցությունից հետո ասաց միջոցառման կազմկոմիտեի համանախագահ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը։

Հայաստանի ռազմահայրենասիրական հավաքը խոստանում է աննախադեպ լինել ինչպես մասնակիցների թվով, այնպես էլ մշակված ծրագրով։ Ակնկալվում է, որ դրան կմասնակցի մոտ 600 մարդ։

Թիմերից յուրաքանչյուրը բաղկացած է երկու ղեկավարներից և 14-17 տարեկան տասը մասնակիցներից` ռազմամարզական ակումբների, ռազմական վարժանների, կադետների կորպուսի, ռազմամարզական թեքումով դպրոցների սաներից։

Հայաստանը Ծաղկաձորի հավաքին կներկացնեն հինգ թիմեր, Ռուսաստանը` վեց։ Սակայն ազգային թիմերը միմյանց հետ չեն մրցի։ Այդպիսի հավաքների ավանդույթներով` դրանց մասնակիցները բաշխվում են ինտերնացիոնալ դասակներով։

«Ծաղկաձորի մարզական համալիրի մեծ տարածքն արդեն նախապատրաստված է հավաքին։ Հայկական կողմը հսկայական աշխատանք է կատարել»,– ասաց կազմկոմիտեի ներկայացուցիչ Ֆիլիպ Նոչևկան։

«Միություն – Հաղթանակի ժառանգորդներ» հավաքներն անցկացվում են 2007 թվականից երկու մակարդակներով` միջազգային և համառուսական։ 2013 թվականին միջազգային հավաքներ են անցկացվել Օդեսայում, 2014 թվականին` Ղրղըզստանում, որտեղ Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաները լավագույնն էին։

Միջոցառման շրջանակում կանցկացվեն մրցումներ 18 մարզաձևերից և 29 վարպետության դասեր։

Բացի այդ, Լրագրության դպրոցում կդասախոսի «Ռուսաստանի զինվորներ» ամսագրի գլխավոր խմբագիր Վլադիսլավ Շուրիգինը, «Երկրի տեղեկատվական կերպարներ» թեմայով վարպետության դասեր կանցկացնի Ռուսսակսն հասարակության հետազոտողների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Գենադի Բորդյուգովը, իսկ Զլատոուստի հայտնի զենքի պատրաստման նրբությունների մասին կպատմի «Օրուժեյնիկ» գործարանի տնօրեն Վլադիմիր Վասյուխինը։

Ազատ ոճի ըմբշամարտի գաղտնիքների մասին կպատմի ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Հաջիմուրատ Մագոմետովը։ Ակնկալվում է նաև Ռուսաստանի մարզական ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլու մասնակցությունը։

Միջոցառման ընթացքում կանցկացվեն անդամ երկրների ժողովուրդների ազգային մշակույթի օրեր։ Կկազմակերպվեն մշակութալուսավորչական էքսկուրսիաներ։

Լրահոս
0