Շանհայում սկսել է գործել ԲՌԻԿՍ զարգացման բանկը

© Фотохост-агентство / Անցնել մեդիապահոցЦеремония приветствия Президентом Российской Федерации Владимиром Путиным лидеров БРИКС
Церемония приветствия Президентом Российской Федерации Владимиром Путиным лидеров БРИКС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԲՌԻԿՍ զարգացման բանկը սկսել է գործել Չինաստանի խոշորագույն քաղաքներից մեկում` ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ` հայտնում է Շանհայի Սինհուա գործակալությունը։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի– Sputnik. ԲՌԻԿՍ զարգացման բանկը սկսել է գործել Չինաստանի խոշորագույն քաղաքներից մեկում` ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ` հայտնում է Շանհայի Սինհուա գործակալությունը։

ԲՌԻԿՍ երկրների կողմից 2014 թվականի հուլիսին ստեղծված նոր զարգացման բանկի կառավարման խորհրդի առաջին նիստը անցկացվել է Ուֆայում։ Բանկի առաջին նախագահն է դարձել Հնդկաստանի ներկայացուցիչը, կազմակերպության կենտրոնակայանը տեղակայված կլինի Չինաստանում։ Վճարված կապիտալի ծավալը կկազմի 10 մլրդ դոլար  (հինգ երկրներից յուրաքանչյուրի ներդրումը կկազմի 2 մլրդ դոլար), հետագայում անհրաժեշտության դեպքում այն կարող է ավելացվել 40 մլրդ դոլարով։ Առավելագույն հնարավոր կապիտալի շեմը սահմանված է 100 մլրդ դոլարի մակարդակում։

Բանկի գլխավոր խնդիրներից է ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումը ԲՌԻԿՍ երկրներում և զարգացող երկրներում։

Լրահոս
0