Օռնելա Մուտին լուսանկարվել է Հայաստանի նախագահի հետ

© Личная страница в FacebookСовместная фотография Орнеллы Мути с президентом Армении Сержем Саргсяном и его дочерью Ануш Минасян
Совместная фотография Орнеллы Мути с президентом Армении Сержем Саргсяном и его дочерью Ануш Минасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օռնելա Մուտին Երևանում գտնվելիս լուսանկարվել է Հայաստանի նախագահի և նրա դստեր հետ` լուսանակրը տեղադրելով Facebook-ում։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի– Sputnik. Իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին Երևանի «Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնի հյուրը լինելու ժամանակ լուսանկարվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և նրա դստեր` Անուշ Մինասյանի  հետ։

Դերասանուհին համատեղ լուսանկարը տեղադրել է Facebook–ի իր պաշտոնական էջում` կատարելով հետևյալ գրառումը. «Հրաշալի երեկո հատուկ ընկերների հետ` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հմայիչ դստեր հետ»։

Հիշեցնենք, որ Օռնելա Մուտին Երևան է այցելել անցյալ շաբաթ` որպես «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր։ Երևանի «Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն անցկացվել է Երևանում հուլիսի 12-19-ը։ Փառատոնն անցկացվում է 2004 թվականից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից մեկն է։ —0-

Լրահոս
0