00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դոնդուրեյ. «Զանգվածային մշակույթը կաշառք է տալիս, իսկ արվեստը` երբեք»

© Sputnik / Асатур ЕсаянцДаниил Дондурей
Даниил Дондурей - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուս հայտնի մշակութագետ, կինոգետ «Կինոյի արվեստը» ամսագրի գլխավոր խմբագիր Դանիել Դոնդուրեյը Sputnik–ի թղթակցին պատմել է կինոարդյունաբերության զարգացման իր տեսլականի, մշակույթի վրա զանգվածային հետաքրքրությունների ազդեցության և ճշմարիտ արվեստի մասին

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 12–րդ կինոփառատոնի շրջանակում Հայաստանում էր ռուս հայտնի մշակութագետ, կինոգետ, ԶԼՄ–ների սոցիոլոգ, «Կինոյի արվեստը» ամսագրի գլխավոր խմբագիր, ՌԴ նախագահին առընթեր Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի անդամ Դանիել Դոնդուրեյը։ Sputnik–ի թղթակցի հետ զրույցում Դոնդուրեյը խոսել է կինոարդյունաբերության զարգացման իր տեսլականի, մշակույթի վրա զանգվածային հետաքրքրությունների ազդեցության և ճշմարիտ արվեստի մասին։

–Ձեր կարծիքով, ո՞ր չափանիշներով է ժամանակակից հեռուստադիտողն որոշում այս կամ այն կինոփառատոնի որակը։


– Փառատոնը կինոթատերական ցուցադրության այլընտրանքային համակարգ է և ի սկզբանե ստեղծվել է հենց որպես այդպիսին։ Ստեղծվել էր ի պատասխան այն իրավիճակի, որ պատերազմից առաջ Հոլիվուդը գրավել էր ամբողջ աշխարհը։ Դատեք ինքներդ` հոլիվուդյան արտադրանքը հավաքում է համաշխարհային էկրանային ժամանակի երկու երրորդը, այսինքն, կինոյի համաշխարհային փողերի երկու երրորդը։ Ջինսերին և դոլարներին զուգընթաց կինոն այդ երկրի գրեթե գլխավոր արտադրանքն է։ Եվ մյուս երկրներին ինչ–որ ինստիտուցիա էր պետք գոյատևելու համար։

Աշխարհում գործում են մոտ 900 փառատոներ, որոնցից յուրաքանչյուրը փորձում է ապացուցել, որ հենց ինքն է ներկայացնում իսկական կինոն, որն ընդմիշտ կմնա պատմության մեջ։

– Հայաստանում, ինչպես ամենուր, հեղինակային կինոյի  նկատմամբ հետաքրքրության նույն համամասնությունն է և մեյնսթրիմի նույն հեգեմոնիան է։ Ի՞նչ եք կարծում, կան, արդյո՞ք, մեխանիզմներ, որոնք կարող են գործել փոքր երկրներում նրա համար, որ հաղթահարեն լայն սպառման ֆիլմերի անառողջ տարածվածությունը։

– Ցավոք, այդպիսի ռեսուրսներ չկան, որովհետև այդ դաշտի խոշորագույն խաղացողը հեռուստատեսությունն է։ Եվ խոսքը ոչ թե մալուխային հեռուստատեսության, այլ դաշնային կամ համազգային հեռուստատեսության։ Այն շահագրգռված չէ, որ հայտնվեն մարդկանց հանրություններ, որոնք տարբերվում են լայն զանգվածներից։ Ինչպես տնտեսությունը, այնպես էլ հեռուստատեսության բնությունը կատուցված է այնպես, որ հնարավորինս մեծ թվով մարդիկ անեն նույնը` նայեն հենց այս հաղորդումները, հենց այս ֆիլմերը, հենց այս լուրերը։

Թեև այժմ Ամերիկայում հայտնվել են հզորագույն ներդրողներ, ովքեր ցնցող որակի սերիալներ են «սարքում»։ Իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հայաստանը և Ռուսաստանը, մնում է մեկ ինստիտուտ` կինոփառատոներ, որոնք կապված չեն հեռուստատեսային աշխատանքի, վարկանիշների, պետության, այսինքն` առանցքային խաղացողների հետ։ Եվ հիշեք` հեռուստատեսությունը վաստակում է զանգվածայնության վրա, իսկ քաղաքակրթությունը` խելքի։

– Ինչպե՞ս եք վերաբերվում կինոարտադրության ֆրանսիական մեխանիզմին։ Ինչու՞ մյուս երկրներն իրենց համար այդ օրինակը չեն օգտագործում։

– Բանն այն է, որ այդ համակարգը կառուցվել է 50 տարվա ընթացքում։ Այն ստեղծվել է այն րոպեներին, երբ ողջ իշխանությունը եղել է սոցիալիստների ձեռքին, և փայլուն քաղաքական գործիչ Ֆրանսուա Միտերանը` սոցիալիստական նախագահը մշակույթի նախարար Ժակ Լանգի հետ հնարել են այդ ամենը։ Նրանք ստեղծել են օրենքների մի համակարգ, որոնցով կինոյում հավաքված բոլոր փողերը մնում են կինոյում և չեն ընկնում ազգային համակարգ, ինչպես հյուրանոցային, տրանսպորտային և այլ բիզնեսների դեպքում։

Այդպիսի բան նրանք արեցին միայն մի տեսակի գործունեության` կինոմատոգրաֆի հետ։ Նրանք գիտակցել են 60–ականներին, երբ կինոն չափազանց կարևոր էր։ Այն ժամանակ բոլորը կինո էին գնում։ Նրանք հասկանում էին, որ ևս 10 տարի, և բոլորը կխոսեն անգլերեն, ֆրանսիական մտածողության տեսակը կզիջի հոլիվուդյանին և բրիտանականին, այդ իսկ պատճառով ֆրանսիական մտածողությունը և գիտակցությունը պահպանելու համար նրանք իրականացրին այդ բարեփոխումները։ Նման բան արեցին նաև լեհերը։

Ֆրանսիան նկարահանում է կրկնակի ավելի, քան մնացած Եվրոպան։ Օրինակ, Անգլիան, Գերմանիան և Ռուսաստանը տարեկան նկարահանում են մոտ 100–ական ֆիլմ, իսկ Ֆրանսիան` մոտ 200-240։ Նա արգելել է արտասահմանյան ֆիլմերի ցուցադրություն հեռուստաէկրաններով, եթե այդ ժամանակահատվածում անցկացվում է ֆրանսիական ֆիլմի պրեմիերա։

– Ժամանակակից տեմպառիթմը և, այսպես կոչված, «քլիքային գիտակցություն» նոր ֆենոմենը պետք է ընդունե՞լ որպես փաստ, թե՞ որպես ավերիչ երևույթ։ Դրա դեմ պետք է պայքարե՞լ, թե՞ հաշտվել։

–Անհնար էր պայքարել և ստիպել 17-20–րդ դարերի կանանց լինել այնքան մերկ, որքան նրանք մերկ են այսօր։ Վաղն ընդհանրապես կիսամերկ են քայլելու։ Դա պետք է կանգնեցնել, արգելել, համոզել և այլն։ Նույնն էլ քաղաքակրթության հետ։ Եթե նախկինում մարդիկ օրական 16 ժամով աշխատում էին, ապա դարասկզբին չէր կարելի բացատրել, որ գալու են 21–րդ դարի 20–ականները, որտեղ գլխավոր արժեքը լինելու է ոչ թե աշխատանքը, այլ ազատ ժամանակը։

Այսօր մարդիկ ապրում են համացանցում, որտեղ միաժամանակ մարդիկ երեք գործ են անում, և այդ երեքից մեկը, օրինակ, սելֆին է։

Մոսկվայում արդեն չկան գործարաններ, բանվորներ, ծխացող խողովակներ, այդ ամենը մնացել է անցյալում։ Այժմ վաճառվում են միայն ծառայությունները։ Եթե Ռուսաստանը բոլոր ուժերը ծախսեր ոչ թե պաշտպանության, այլ ստեղծարար, տաղանդավոր, մտածող և գյուտարար մարդկանց վրա, ապա մենք ոչ թե հարավկորեական սմարթֆոններ կունենայինք, այլ ռուսական։ Բայց եթե Ռուսաստանը մտածում է միայն պատերազմում ներդնելու մասին, ապա նա այդ մարտահրավերում պարտություն կկրի, քանի որ նավթն ու գազը մի օր կվերջանան։

– Կոնչալովսկին իր մշակութագիտական աշխատություններում ասում է, որ «Ի՞նչն է ավելի լավ մարմնավորում մշակույթը` Մոնա Լիզա՞ն, թե՞ հասարակական զուգարանը» հարցին նա կպատասխաներ «ամենայն հավանականությամբ, հասարակական զուգարանը»։ Հասկանալի է, որ նա չափազանցնում է և հեգնում, բայց, այնուամենայնիվ, ինչպե՞ս եք դա հասկանում։ Ինչի՞ միջոցով մենք պետք է ստանանք մշակույթի հանդեպ մեր առաջնային վերաբերմունքը։ 

– Կոնչալովսկին ցանկանում է ուշադրություն գրավել, որ եթե Ռուսաստանում մարդիկ միզում են աթոռի մոտ, ապա նշանակում է, որ նրանք չեն ստեղծի հավանականության նոր տեսություն։ Դրանում ես նրա հետ համաձայն եմ։ Երբ ես գալիս եմ ռուսախոս ամենագեղեցիկ քաղաքը` Սանկտ Պետերբուրգ, տեսնում եմ, որ համակարգն ուներ այնպիսի ռեսուրսներ, որ կարող էր իր ժամանակին ընդամենը 50 տարվա ընթացքում այնպիսի գեղեցկության դռների բռնակներ պատրաստել, շքամուտքեր, աստիճաններ կամ ճաղավանդակներ զարդարել… այս ամենը խոսում է այն մասին, որ ռուսական մշակույթն աննախադեպ վերելք է ապրել։ Բայց, ամենայն հավանականությամբ, մշակույթում այնպիսի վտանգավոր կոդեր են գրված, որ այդ ամենն որոշ ժամանակ անց վերածվեց ԳՈՒԼԱԳ–ի միջով միլիոնավոր մարդկանց սպանության, ստալինիզմի և այլն։

Մենք մշակույթ ենք ստեղծել «Ոսկե դարի», այնուհետև` «Արծաթե դարի» սկզբից և մինչ օրս զգում ենք հենց այն մշակույթի արդյունքները` Չայկովսկուց մինչև Ռախմանինով։ Եվ, կրկնում եմ, այդ ամենը 50 տարվա ընթացքում, իսկ երկիրը 1000 տարեկան է։ Այնպես որ, դա միայն զուգարանը չէ, բայց ոչ էլ միայն Մոնա Լիզան։

– Հաճախ բուռն քննարկումներ են ընթանում հեղինակային և զանգվածային կինոսիրողների միջև։ Եթե պայմանականորեն ներկայացնենք Ֆելինիի սիրահարին և Սփայդերմենի սիրահարին, ապա վերջինն ասում է. «Եթե արվեստի նպատակը զգացումների փոխանցումն է, ապա ես դա ամբողջովին ստանում եմ իմ «Սփայդերմենից»»։ Ձեզ համար, որպես արվեստագետի, գոյություն ունի՞ լավ ու վատ կինոյի տարբերության որևէ բանաձև։

– Առաջինի և երկրորդի խնդիրները միանգամայն տարբեր են։ Քաղաքական կառույցները քվեարկում են զանգվածային կինոյի օգտին, քանի որ հազարամյակներ շարունակ արվեստը մի պարզ ճշմարտություն է ասում. «Կյանքը շատ բարդ ու հակասական է, և պետք է կարողանալ զարգանալ։ Դու, հեռուստադիտող, շատ հաճախ կպարտվես։ Ամեն ինչ չէ, որ միշտ լավ կավարտվի։ Չնայած, որ դու բարի ես, խելացի և բարի նպատակներ ունես` ամեն ինչ կարող է ավարտվել քո պարտությամբ»։

Ընդհանուր առմամբ, աշխարհը հակադրվող և բարդ իմաստների տարածություն է, մինչդեռ զանգվածային արվեստն ասում է. «թեև աշխարհը լի է ողբերգություններով, մարտահրավերներով, դժբախտություններով և պարտություններով, հեռուստադիտող, դու մի անհանգիստացիր, ամեն ինչ կավարտվի «հեփի–էնդով», ամեն ինչ լավ կլինի, արդարությունը կհաղթի, բարին էլ կհաղթի չարին»։

Զանգվածային մշակույթը կրում  է հեղինակային և գեղարվեստական մշակույթը։ Բայց, այնուամենայնիվ, արվեստի պատմությունը պահպանում է բացառապես գլուխգործոցներ, ոչ թե զանգվածային մշակույթի արգասիքներ։ Եղել են հոգեմաշ վեպեր Չեխովին, Տոլստոյին զուգընթաց։ Բայց մենք ճանաչում ենք հենց Տոլստոյին և հենց Չեխովին։ Հնարավոր է` մարդիկ նույնիսկ նախագահին կմոռանան, բայց Չեխովին միշտ են հիշելու։

Զանգվածային մշակույթը քեզ կաշառում է, իսկ արվեստը` երբեք։

Լրահոս
0