00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարցում. Sputnik–Արմենիայի այցելուների 41,2%–ը կողմ է Էլցանցերի ազգայնացմանը

© АРКАэлектрические сети
электрические сети - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik-Արմենիա կայքը Երևանում տեղի ունեցած էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների և բուռն քննարկումների ֆոնին հարցում է անցկացրել` խնդրի լուծման ուղիների մասին քաղաքացիների կարծիքը պարզելու համար։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 21– Sputnik. Sputnik-Արմենիա կայքի այցելուների շուրջ 41,2 տոկոսը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման խնդրի լուծումը տեսնում է «Հայաստանի Էլցանցեր» ընկերության ազգայնացման մեջ։ Դա են վկայում հուլիսյան հարցախույզի արդյունքները, որն անցկացրել է Sputnik-Արմենիա կայքը։

Sputnik-Արմենիա կայքը Երևանում անցկացված բողոքի ակցիաների բուռն ֆոնին հարցում է անցկացրել, որպեսզի պարզի, թե ինչ կարծիք ունեն քաղաքացիները էլեկտրաէներգիայի սակագնի աճի հետ կապված խնդրի լուծման ուղիների հարցում։

Հարցման արդյունքների համաձայն, հարցվածների 41,2 տոկոսը քվեարկել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ազգայնացման օգտին։ Հարցվածների 23,5 տոկոսից ավելին կողմ է ՀԷՑ–ի վաճառքին։ Միաժամանակ հարցվածների 14,7 տոկոսն աջակցել է ընկերության մենեջմենթի փոփոխությանը և 8,8 տոկոսը կողմ է եղել ՀԾԿՀ–ի` էլեկտրաէներգիայի սակագնի ավելացման մասին որոշման վերանայմանը։

ՀԾԿՀ–ի հաստատած է նոր սակագնի ընդունման օգտին քվեարկել է ավելի քան 5,8 տոկոսը։

ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշում էր ընդունել։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։

ՀԾԿՀ–ի նման որոշումը դժգոհության և վրդովմունքի ալիք բարձրացրեց բնակչության շրջանում։ Եվ արդեն հունիսի 19–ին «Ո′չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին Երևանի Ազատության հրապարակում եռօրյա նստացույցի անցկացման մասին` նախազգուշացնելով, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում հունիսի 22–ին նրանք կուղղվեն նախագահի նստավայր։ Հունիսի 23–ի վաղ առավոտյան ոստիկանները հատուկ տեխնիկայի օգնությամբ ցրեցին ցուցարարներին։ Տուժեց մոտ 25 մարդ:

Լրահոս
0