ՀՀ–ում Գերմանիայի նորանշանակ դեսպանը կշարունակի համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը

© Photo / official site of the President of RAпрезидент Армении Серж Саргсян и посол Германии в Армении Матиас Киеслер
президент Армении Серж Саргсян и посол Германии в Армении Матиас Киеслер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահը շնորհավորել է դեսպան Քիսլերին և հաջողություն մաղթել նրան՝ իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում, ընդգծելով, որ դրա համար առկա է ամուր հիմք, և ստեղծված են լավ նախադրյալներ

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի– Sputnik. ՀՀ–ում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը կշարունակի երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, այս մասին նա հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերը հանձնելու արարողության ընթացքում։

ՀՀ նախագահը շնորհավորել է դեսպան Քիսլերին և հաջողություն մաղթել նրան՝ իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում, ընդգծելով, որ դրա համար առկա է ամուր հիմք, և ստեղծված են լավ նախադրյալներ։

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ հետադարձ հայացք գցելով ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող հայ-գերմանական միջպետական հարաբերությունների ընթացքին, կարելի է փաստել, որ այդ հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանը և Գերմանիան ունեն կայուն քաղաքական երկխոսություն, աշխուժորեն զարգանում են միջխորհրդարանական կապերը, կա առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու զգալի ներուժ, որի ուղղությամբ անհրաժեշտ է երկկողմ ջանքեր ներդնել՝ նկատի առնելով նաև, որ ԵՄ երկրներից Գերմանիան ապրանքաշրջանառության ծավալներով ՀՀ առաջնային առևտրային գործընկերներից է:

Կողմերը նաև կարևորել են մշակութային, գիտակրթական, ռազմական և մի շարք այլ ոլորտերում փոխգործակցությունը:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ապրիլի 23-ին ԳԴՀ նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, ևս մեկ անգամ ընդգծելով, որ դա ուժեղ պետության ուժեղ ղեկավարի համոզված ելույթ էր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ:

Լրահոս
0