ԶԼՄ. Դոնալդ Թրամփը մրցակցին «ապուշ» է անվանել

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցП/к с Дональдом Трампом, посвященная проведению конкурса красоты Miss Universe 2013 в Москве
П/к с Дональдом Трампом, посвященная проведению конкурса красоты Miss Universe 2013 в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախագահական քարոզարշավում իր մրցակցին վիրավորելուց բացի, ամերիկացի միլիարդատերը հրապարակել է նրա բջջային հեռախոսի անձնական համարը։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 22– Sputnik. Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամպն ընտրողներին ներկայացրած ուղերձում իր մրցակցին` Հարավային Կարոլինայից նահանգապետ Լենդսի Գրեմին, «ապուշ» է անվանել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Huffington Post–ին։

Բլաֆթոն քաղաքում դիմելով իր կողմնակիցներին նախընտրական հանդիպման ժամանակ` Թրամպը պատմել է, թե ինչով է պայմանավորված եղել նրա ցասումը Գրեմի նկատմամբ։

«Այսօր հեռուստացույցով դիտում էի այդ ապուշին` Լինդսի Գրեմին, նա ինձ հիմար անվանեց։ Ես փորձում եմ լավը լինել, ես շատ եմ աշխատում նրա համար, որպեսզի լավը լինեմ»,– մեջբերում է հրատարակությունը ԱՄՆ նախագահի թեկնածուի խոսքերը։ Բացի այդ, Թրամպն իր մրցակցին «բացարձակ թեթևքաշային» է անվանել և տվել նրա հեռախոսահամարը, որից հետո առաջարկել իր կողմնակիցներին` զանգահարել Գրեմին։

Դոնալդ Ջոն Թրամփը ծնվել է 1946թ.–ի հունիսի 14–ին Նյու Յորքի Քվինս շրջանում։ Նրա հայրը` Ֆրեդերիկ Թրամփը, շինարար  է եղել` մասնագիտացած Քվինսի, Սթաթեն Այլենդի և Բրուքլինի շրջաններում միջին խավի համար բնակարանների նախագծեր մշակելու և կյանքի կոչելու մեջ։

Լրահոս
0