Ռոստուրիզմը նախազգուշացնում է ռուս զբոսաշրջիկներին զգուշանալ Թուրքիայի հարավ–արևելյան գավառներ այցելելուց

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցСтоянка прогулочных яхт. Анталия
Стоянка прогулочных яхт. Анталия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռոստուրիզմի կայքում նաև նշվում է, որ Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության համաձայն` Թուրքիայի զբոսաշրջային գավառներում իրավիճակը հանգիստ է։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի–Sputnik. Ռուսաստանի զբոսաշրջության դաշնային գործակալությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության համաձայն` Թուրքիայի հարավ–արևելյան գավառներում նկատվում է լարվածության բարձր մակարդակ։ Արտգործնախարարությունը խորհուրդ է տալիս ռուս զբոսաշրջիկներին` խուսափել այդ շրջաններ այցելությունից, հաղորդվում է գերատեսչության կայքում։

Ռոստուրիզմի կայքում նշվում է, որ Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության համաձայն` Թուրքիայի զբոսաշրջային գավառներում իրավիճակը հանգիստ է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Միաժամանակ լարվածության բարձր մակարդակ է գրանցվում երկրի հարավ–արևելյան գավառներում, որտեղ առկա է քրեածին և հումանիտար բարդ իրավիճակ, որի պատճառը հարևան Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմն է։ Այս ամենի կապակցությամբ ցանկալի չէ այցելել Թուրքիայի նշված շրջանները», – հայտարարել է գերատեսչությունը։

Երկուշաբթի Սիրիայի սահմանին գտնվող Սուրուչ թուրքական քաղաքի մշակութային կենտրոնում գտնվող սրճարանի դիմաց ահաբեկչություն էր գրանցվել, որի հետևանքով զոհվել էր 32 մարդ, ավելի քան 100–ը վնասվածքներ են ստացել։

Լրահոս
0