ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի– Sputnik. Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է Հայաստանի քաղաքացի Արտակ Խ.–ին, որը երկիր է անցկացրել ավելի քան 57 կգ ամֆետամին, ասվում է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ, հայտնում է Sputnik–ը։
Հայաստանի քաղաքացին Վրաստան է ժամանել իր Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով։ Ավտոմեքենայի ոչնչացված բաքում ոստիկանությունը հայտնաբերել է ավելի քան 96.4 լիտր հեղուկ նյութ, որը և թմրանյութեր է պարունակել։
Արտակ Խ.–ին ոստիկանությունը ձերբակալել է քիմիական փորձաքննության ավարտից հետո։ Փորձաքննությունը բացահայտել է, որ դա հեղուկ լուծույթ է, որը պարունակում է ավելի քան 57 կգ ամֆետամին և ավելի քան 226 գր մետամֆետամին։
Ոստիկանությունն ավտոմեքենայի բաքի պարունակությունը ստուգել է «Սադախլո» մաքսային անցակետում (հայ–վրացական սահման)։
Հայաստանի քաղաքացուն սպառնում է 15-20 տարի բանտարկություն կամ անժամկետ ազատազրկում։
Հայաստանի քաղաքացին 57 կգ ամֆետամին է բերել Վրաստան
13:28 23.07.2015 (Թարմացված է: 14:49 23.07.2015)
© Страница Breaking Bad в FBСцена из фильма Во все тяжкие

Հայաստանի քաղաքացին Վրաստան է մեկնել իր Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով։ Ավտոմեքենայի ոչնչացված բաքում ոստիկանությունը հայտնաբերել է ավելի քան 96.4 լիտր հեղուկ նյութ, որը և թմրանյութեր է պարունակել։