Սիմոնյան. Ռուսաստանի հավաքականը պարտավոր է դուրս գալ Եվրո-2016–ի եզրափակիչ փուլ

© Sputnik / Виталий Белоусов /  / Անցնել մեդիապահոցЗаявление РФС о расторжении контракта с главным тренером сборной России Фабио Капелло
Заявление РФС о расторжении контракта с главным тренером сборной России Фабио Капелло - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մինչև Եվրոպայի առաջնությունը սկսելը Ռուսաստանի հավաքականն ունի ևս չորս խաղ, և պարտավոր է եզրափակիչ փուլ դուրս գալ, հայտնել է ՌՖՄ նախագահի հանձնակատար Նիկիտա Սիմոնյանը։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի հավաքականը պարտավոր է դուրս գալ Եվրոպա-2016 առաջնության եզրափակիչ փուլ և անպայման դուրս կգա, հայտնել է  Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը, հաղորդում է Р-Спорт–ը։

Ռուսաստանի հավաքականը 6 խաղից հետո ունի 8 միավոր և Եվրոպա-2016 առաջնության նախընտրական փուլի G խմբում զբաղեցնում է 3-րդ տեղը։

«Վերջին շրջանում քիչ է խոսվում բուն ֆուտբոլի մասին, ավելի շատ խոսվում է լեգեոներների լիմիտի, Ռուսաստանի հավաքականի մարզիչների աշխատավարձի մասին։ Այնուամենայնիվ, մեր մարզիկները հաղթում են, իսկ մենք այդ մասին գրեթե չենք խոսում։ Մենք 4 նախընտրական խաղ կունենանք Եվրոպայի առաջնությունից առաջ և համոզված ենք` անպայման եզրափակիչ դուրս կգանք», – հայտնել է Սիմոնյանը Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Լրահոս
0