ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության պետ Սերգունը բանակցություններ կվարի ՀՀ պաշտպանության նախարարությունում

© Photo : press office of the MoD of RA / Министерство обороны Армении
Министерство обороны Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության պետը բանակցություններ կվարի ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈւ ԳՇ ղեկավարության հետ:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի–Sputnik. Աշխատանքային այցով Երևան է ժամանել ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, Գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգունը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակում նախատեսված են Սերգունի հանդիպումները ՀՀ ՊՆ, ԶՈւ ԳՇ և ռազմական հետախուզության ղեկավարության հետ, որոնց ընթացքում նախատեսվում են տարածաշրջանային և միջազգային նշանակության ռազմաքաղաքական թեմաների, ինչպես նաև ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում երկու երկրների անվտանգության ապահովման շրջանակում երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի քննարկումներ:

Լրահոս
0