Հայաստանում մեկնարկել են ՌԴ ԶՈւ նյութական ապահովման ստորաբաժանումների վարժանքները

© Photo : ARKA news agency102-я российская военная база в Армении
102-я российская военная база в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նյութատեխնիկական ապահովման վարժանքներին մասնակցում է ավելի քան 250 զինծառայող և մոտ 500 միավոր ռազմական տեխնիկա։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի– Sputnik. Հայաստանում մեկնարկել են Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) նյութատեխնիկական ապահովման (ՆՏԱ) ստորաբաժանումների հատուկ մարտավարական վարժանքները, որոնց մասնակցում է ավելի քան 250 զինծառայող և մոտ 500 միավոր ռազմական տեխնիկա, ուրբաթ տեղեկացնում է ՀՌՕ–ի մամուլի ծառայությունը։

«Հայաստանում գտնվող Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանում նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների հատուկ մարտավարական վարժանքներ են կազմակերպվում։ ՆՏԱ վարժանքները ղեկավարում է ՀՌՕ ռազմակայանի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ֆարիդ Խիսմաթուլինը։ Վարժանքներին մասնակցում է ավելի քան 250 զինծառայող և մոտ 500 միավոր ռազմական տեխնիկա», – հաղորդում է օկրուգը։

Ստորաբաժանումները կատարել են 50 և 100 կիլոմետրանոց քայլերթեր դեպի Կախմուդ և Ալագյազ բարձրլեռնային ուսումնամարզական համալիրներ։

«Շարասյունների շարժումն ապահովելու համար օգտագործվել են ԳԼՈՆԱՍՍ ժամանակակից համակարգերը, արբանյակային կապի միջոցներ, «Նշանառու 2» անօդաչու թռչող սարքերի համալիրներ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հատուկ մարտավարական վարժանքների մասնակիցները մշակում են մոտ հազար զինծառայողին սննդով և լոգանքի պարագաներով ապահովելու հարցերը, արդիականացված արհեստանոցներում ավելի քան 50 ռազմական տեխնիկայի նորոգման և սպասարկման խնդիրները։

Լրահոս
0