Ռուսաստանի ծովային դոկտրինան. Ղրիմն ու Արկտիկան գերակայություն ունեն

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցВстреча отряда кораблей ВМС Индии во Владивостоке
Встреча отряда кораблей ВМС Индии во Владивостоке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լսել է փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի զեկույցը` Ծովային դոկտրինայում փոփոխություններ կատարելու մասին, և հաստատել փաստաթղթի նոր տարբերակը

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 24– Sputnik. Ռուսաստանի նորացված Ծովային դոկտրինան որոշում է Ղրիմում Սևծովյան նավատորմի ենթակառուցվածքի զարգացման առաջնահերթ կարևորությունը` նշելով միաժամանակ Հյուսիսային նավատորմի առանցքային դերը ՌԴ անվտանգության ապահովման գործում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Դոկտրինայում ներմուծված փոփոխությունները բացատրվում են քաղաքական իրադրությամբ, որը ստեղծվել է Սևծովյան տարածաշրջանում Ղրիմի` Ռուսաստանի կազմի մետ մտնելուց հետո, ինչպես նաև Հյուսիսային նավատորմում Ռազմածովային նավատորմի հիմնական հարվածային և ռազմավարական խմբավորման կենտրոնացմամբ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի հաստատել է դոկտրինայի նոր տարբերակը։

Ղրիմյան շեշտադրություն


Փաստաթղթի նորացված տեքստի համաձայն, Սև ծովում ՌԴ–ի քաղաքականության հիմքը կդառնա ռազմավարական դիրքերի արագացված վերականգնումը և ամրապնդումը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը։

Միաժամանակ նոր դոկտրինան հստակ ցուցումներ է տալիս Ռուսաստանի ռազմավարական դիրքերի ամրապնդման վերաբերյալ և ՌԾՆ–ի առջև կոնկրետ խնդիր դնում` կատարելագործել ՌԴ–ի Սևծովյան նավատորմի ուժերի կազմը և Ղրիմում ու Կրասնոդարի երկրամասի ափամերձ շրջանում զարգացնել դրանց ենթակառուցվածքը։

Նոր դոկտրինայի շրջանակում Սևծովյան նավատորմին հատկացված հատուկ դերը բացատրվում է խնդիրների ընդլայնված սպեկտրով, որոնք դրվում են նավատորմի առջև Ղրիմը Ռուսաստանի կազմ վերադարձնելուց հետո։ Մասնավորապես, Ծովային դոկտրինան անհրաժեշտություն է հաստատում «Միջերկրական տարածաշրջանում մշտական հիմունքներով Ռուսաստանի Դաշնության բավարար ռազմածովային ներկայության» ապահովման մեջ։ Անկասկած, այդ աշխատանքի զգալի մասը կընկնի սևծովյան ուժերի վրա, որում նրանց կօգնեն նորագույն մարտական նավերը և սուզանավերը, որոնք սկսել են առաքվել ՍՆ։

Նորացված դոկտրինայի տեքստի համաձայն, ՌԴ բավարար ռազմածովային ներկայություն պետք է ապահովվի նաև Ատլանտյան օվկիանոսում։

Անվտանգ Արկտիկա


Ատլանտիկայում և Միջերկրական ծովում ՌԾՆ ներկայության ապահովման գործում, բնականաբար, կներգրավվի նաև Հյուսիսային նավատորմը, սակայն դոկտրինայի համաձայն, նրա առաջ դրվում են մի շարք առանձնահատուկ և Արկտիկայում չափազանց կարևոր խնդիրներ։

Առաջին հերթին, խոսքը ՌԴ ազգային անվտանգության սպառնալիքի նվազման և Արկտիկայի տարածաշրջանում ռազմավարական կայունության ապահովման մասին է։ Այլ խոսքով` Ռուսաստանը պետք է ամրապնդի իր առաջատար դիրքերը Արկտիկայի ծովային տարածքների յուրացման և ուսումնասիրման մեջ։

Այն մասին, թե այդ գործում ինչ դեր է հատկացվում Հյուսիսային նավատորմին, կարելի է դատել ելնելով նրանից, որ նորացված դոկտրինայի համապատասխան արկտիկյան ուղղությամբ ազգային ծովային քաղաքականության հիմքը կազմում է «Ռուսաստանի Դաշնության ռազմածովային պոտենցիալի ամրապնդումը, Հյուսիսային նավատորմի ուժերի և զորքերի զարգացումը»։

Չինաստանն ու Հնդկաստանը` որպես գործընկերներ


Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային ուղղության հարցում նավատորմի համար առանցքային խնդիր է Չինաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ բարեկամական կապերի զարգացումը, որոնք իրենց սրընթաց առաջընթացով զգալի ազդեցություն են ունենում տարածաշրջանի տնտեսական և ռազմական իրավիճակի վրա։

Հնդկական օվկիանոսի ուղղությունը փաստաթղթում մեծ մասամբ նվիրված է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանի գլխավոր գործընկերներից մեկին` Հնդկաստանին։ Դոկտրինան նշում է այդ երկրի հետ բարեկամական կապերի զարգացումը` որպես տարածաշրջանում զարգացման հիմնական ուղղություն։

Տեխնոլոգիական անվտանգություն


Նոր Ծովային դոկտրինայի առանցքային կետերից է դարձել ռուսական նավաշինարարության տեխնոլոգիական անկախությունը։

Փաստաթղթի տեքստում նշվում է, որ ազգային ծովային քաղաքականության բոլոր նպատակներին հասնելու համար չափազանց անհրաժեշտ է «Ռուսաստանի Դաշնության տեխնոլոգիական անկախության ապահովումը նավաշինարարության և ռազմածովային տեխնիկայի ոլորտում», ընդ որում առաջին հերթին խոսքը սպառազինության պետական ծրագրի շրջանակում նավաշինարարության մասին է։

Լրահոս
0