00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱԿ. ԻՊ–ի գրոհայինները մինչ օրս շարունակում են եզդիների ցեղասպանությունը

© Sputnik / Андрей Стенин / Անցնել մեդիապահոցСитуация в Сирии
Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սինջարից փախած եզդիները ներկա պահին բնակվում են Իրաքյան Քրդստանում` փախստականների ճամբարում, Թուրքիայի և Սիրիայի տարածքներում, որտեղ բնակության համար նախատեսված տարրական պայմաններ չկան, ասաց Եզդիների ազգային կոմիտեի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 27– Sputnik. Եզդիների ցեղասպանությունը, որն Իսլամական պետության գրոհայիններն իրականացնում են 2014թ.–ի օգոստոսից, մինչ օրս շարունակվում է, երկուշաբթի լրագրողներին ասաց Եզդիների ազգային կոմիտեի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը։

«Եզդիների ցեղասպանության հիշատակի օրը մենք նշում ենք օգոստոսի 3–ին, քանի որ 2014թ.–ին այդ օրը շուրջ 6 հազար մարդ բռնի կերպով տեղահանվել է իր հողերից։ ԻՊ–ի իրականացրած ցեղասպանությունը շարունակվում է մինչև հիմա»,– ասաց նա։

Սուլթանյանի խոսքով` Սինջարից փախած եզդիները ներկա պահին բնակվում են Իրաքյան Քրդստանում` փախստականների ճամբարներում, Թուրքիայի և Սիրիայի տարածքներում, որտեղ բնակության համար նախատեսված տարրական պայմաններ չկան։ Հիվանդությունները, սննդի և խմելու ջրի բացակայությունը դառնում են օրական 5-6 մարդու մահվան պատճառ։

«Թուրքիայում իրադրությունը մի քիչ ավելի լավ է, բայց Թուրքիան էլ փորձում է ազատվել փախստականներից` ուղղորդելով նրանց Եվրոպա։ Տվյալ պահին սպառնալիքի տակ է գտնվում եզդիների ֆիզիկական գոյատևումը։ Այդ մարդիկ ոչնչացվում են իրենց կրոնական և ազգային պատկանելության համար»,– նշեց նա։

Սուլթանյանն ավելացրեց, որ ներկա պահին շուրջ 4-5 հազար եզդի կանայք և աղջիկներ գերության մեջ են ԻՊ–ում։

«Նրանց վաճառում են 100-150 դոլարով` որպես ապրանք, և այդ մասին լռում են միջազգային կազմակերպությունները։ ՄԱԿ–ն ընդամենը դատապարտել է այդ կամայականությունը` կոնկրետ միջոցներ չձեռնարկելով կանխարգելման համար։ Կարծում եմ, որ ՄԱԿ–ը պետք է պահանջեր 600 000 փախստականներին տրամադրել ավելի հուսալի ապաստաններ և հասնել նրանց պատմական հողերը վերադարձնելուն»,– ասաց Սուլթանյանը։

Նա նշեց, որ ԵԱԿ–ը բազմիցս դիմել է մարդու իրավունքների տարբեր եվրոպական կազմակերպություններ, սակայն ոչ մի արձագանք չի ստացել։

«Թեև Հայաստանի կառավարությունը փորձում է նման աջակցություն ցուցաբերել, բայց ազդեցության այդ լծակները դեռ բավարար չեն»,– ասաց Սուլթանյանը։

Հայրենակիցներին օգնելու համար կոմիտեն իր համայնքում սկսել է դրամահավաք իրականացնել, կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են փախստականների մի քանի ճամբարներ, ծանոթացել նրանց խնդիրներին։ «Մենք մշտապես կապ ենք պահպանում նրանց հետ»,–  ընդգծեց նա։

«Շամս» բարեգործական կազմակերպության նախագահ Ռուստամ Բակոյանն իր հերթին նշեց, որ ճամբարներում փախստականները հացի և ջրի կարիք ունեն, ստացվող սննդամթերքը հիմնականում ժամկետանց է։

«Ի հավելումն դրան` բազմաթիվ կրոնական կաթոլիկ կազմակերպություններ փորձում են եզդիներին հավատափոխ անել, ինչը կարող է հանգեցնել եզդիների համայնքի լիովին ոչնչացմանը»,– նշեց նա։

Հայաստանում շուրջ 42 հազար եզդի է ապրում։ Դա հանրապետությունում ամենամեծ համայնքն է, որտեղ բնակվում են 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` եզդիներ, քրդեր, ասորիներ, հույներ, ռուսներ, ուկրաինացիներ, հրեաներ, բելառուսներ, վրացիներ, գերմանացիներ և լեհեր։

Լրահոս
0