Յուրա Մովսիսյանը բավականություն է ստանում խաղից և շատ մարզվում է

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցФутболисты Юра Мовсисян и Араз Озбилиз
Футболисты Юра Мовсисян и Араз Озбилиз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մենք բավականություն ենք ստանում խաղից, լավ ֆուտբոլ ենք ցուցադրում, իհարկե, դեռ շուտ է որևէ եզրակացություն անել, սակայն ամեն բան դեռ դրական է թվում, ասել է «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 27– Sputnik. «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը 1:0  հաշվով «Կրասնոդարի» նկատմամբ տարած հաղթանակից հետո պատմել է խաղի, մարզումների գրաֆիկի և իր թիմի մարտական տրամադրվածության մասին։

«Հիանալի է, որ մենք հաղթեցինք, բացի այդ, հաղթանակ տարանք այնպիսի ուժեղ թիմի նկատմամբ, ինչպիսին է «Կրասնոդարը»։ Մենք հաճույք ենք ստանում խաղից, լավ ֆուտբոլ ենք ցուցադրում։ Իհարկե, դեռ վաղ է որևէ եզրակացություն անել, սակայն ամեն ինչ դեռ դրական է թվում», – ասել է Մովսիսյանը «կարմիր-սպիտակների» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքերով` ամեն ինչ շատ արագ կատարվեց, երբ իրեն հրաշալի փոխանցում արեցին։ Մնում էր միայն ժամանակին արձագանքել և գնդակը նպատակին ուղղել։  

«Երեկ հարվածս չեմ նշել, քանի որ «Կրասնոդարն» իմ առաջին ռուսական ակումբն է։ Նրա մասին լավ հիշողություններ են մնացել», – խոստովանել է Մովսիսյանը։

Ֆուտբոլիստը նաև պատմել է, որ հաշվի առնելով այն, որ վերջին ժամանակները  շատ վնասվածքներ է ստացել, նա վերջին երեք շաբաթների ընթացքում լրացուցիչ մարզվում է։

Մովսիսյանը նաև դրական է գնահատել  «Սպարտակի» նորեկների` Դմիտրի Ալենիչևի, Դմիտրի Անանկոյի և Եգոր Տիտովի մուտքը ակումբ։

«Նրանք երկար ժամանակ հաջողակ խաղում էին «Սպարտակի» կազմում և նվիրված են կարմիր-սպիտակ ակումբին։ Իհարկե, մարզիչին ու նրա օգնականներին դեռ ժամանակ է պետք, որպեսզի ամեն ինչ կազմակերպեն։ Սակայն կարծում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք», – ասել է Մովսիսյանը։

Լրահոս
0