«Հին Երևան» ծրագիրն իրականացնելու համար շուրջ 150 մլն դոլար է ներդրվելու

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցГорода мира. Ереван
Города мира. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետն ընդունել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին և հանդիպման ժամանակ կարևորել բարերարի ֆինանսավորմամբ «Հին Երևան» ծրագրի իրականացումը, որի կյանքի կոչման համար ներդրվելու է շուրջ 150 մլն դոլար:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, վարչապետը բարձր է գնահատել Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և նշել, որ նրա կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպաստում են հայրենիքի տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Կառավարության ղեկավարը կարևորել է շվեյցարահայ բարերարի ֆինանսավորմամբ «Հին Երևան» ծրագրի իրականացումը, որի կյանքի կոչման համար ներդրվելու է շուրջ 150 մլն դոլար:

Վարդան Սրմաքեշը շնորհակալություն է հայտնել վարչապետին և ընդգծել, որ ՀՀ կառավարության նախանշած առաջնայնություններն ու գերակայություններն իր համար համոզիչ են, ուստի վստահ է՝ Հայաստանն ունի մեծ ապագա:

Շվեյցարահայ գործարարի խոսքով՝ ինքը պատրաստ է տարբեր ծրագրերի միջոցով նպաստել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսության ակտիվության ապահովմանը:

Վարչապետ Աբրահամյանը կարևորել է նաև Սրմաքեշի ներդրումային ծրագրերն Արցախում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել գործարարին՝ հետևողական աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ իրականացվելիք բոլոր ծրագրերը կունենան մեծ արդյունքներ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում և Արցախում նախատեսվող ներդրումային ծրագրերին առնչվող մի շարք հարցեր:  —0-

Լրահոս
0