00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հովսեփյան. Յուրա Մովսիսյանը կխաղա Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերում

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցФутболисты Юра Мовсисян и Араз Озбилиз
Футболисты Юра Мовсисян и Араз Озбилиз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարձակվող Յուրա Մովսիսյանն առաջիկա հանդիպներում կխաղա հայկական հավաքականի կազմում, հավաստում է հայկական թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը ԵՎՐՈ–2016–ի ընտրական փուլի առաջիկա խաղերում կխաղա Հայաստանի հավաքականի կազմում, Sputnik գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը։

Վնասվածքի պատճառով Մովսիսյանը չի մասնակցել ԵՎՐՈ-2016–ի ընտրական փուլի Պորտուգալիայի հետ խաղին, որը կայացել էր հունիսի 13–ին Երևանում և ավարտվել էր 2։3 հաշվով հայկական թիմի պարտությամբ։

Саркис Овсепян - Sputnik Արմենիա
Հովսեփյան. մեր խմբի բոլոր թիմերը ֆավորիտներ են
Հաջորդ խաղը Հայաստանը կանցկացնի սեպտեմբերի 4–ին Սերբիայի հավաքականի հետ արտագնա խաղում, ինչից հետո սեփական դաշտում սեպտեմբերի 7–ին կխաղա դանիացիների հետ։

«Ես, իհարկե, դիտում եմ «Սպարտակի» խաղերը, մասնավորապես` «Կրասնոդարի» հետ վերջին խաղը։ Նա իր լավագույն մարզավիճակում չէ, և դա նորմալ է, քանի որ նա գրեթե մեկ տարի չի խաղացել։ Այնպես որ շատ բարդ է գտնվել լավագույն մարզավիճակում, բայց այն ֆուտբոլը, որը նա ցույց է տվել նախորդ խաղում, նրա ցուցադրած խաղի որակը բավական է»,– ասաց Հովսեփյանը։

Մոսկովյան «Սպարտակը» պարտության է մատնել «Կրասնոդարին» Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ փուլի խաղում։ Միակ գնդակը 12–րդ րոպեին խփել է Մովսիսյանը, ով 2011-2012 թվականներին խաղացել է «Կրասնոդարում»։

Հովսեփյանը հույս է հայտնել, որ հետագայում Մովսիսյանը կշարունակի բարելավել մարզավիճակը, դրա համար նա պետք է ավելի շատ խաղա։

«Ինձ Մովսիսյանի վերջին խաղում շատ դուր եկավ նրա խաղալու ցանկությունը։ Երևում էր, որ Յուրան հոգնել է, բայց նա պայքարում էր մինչև վերջ։ Իսկ եթե ֆուտբոլիստը նման ցանկություն ունի, ապա վաղ թե ուշ նա կհասնի իր լավագույն մարզավիճակին»,– ընդգծեց Հովսեփյանը։

ԵՎՐՈ-2016–ի ընտրական փուլի շրջանակում կայացած հինգ խաղերից հետո Հայաստանը սերբերի հետ կիսում է խմբի վերջին տեղը` հավաքելով մեկ միավոր։ Տասներկու միավորով առաջատար է Պորտուգալիայի հավաքականը։ Այնուհետև դանիացիներն են 10 միավորով և ալբանացիները` 7 միավորով։

Լրահոս
0