ԶԼՄ. Թուրքիայի ՌՕՈՒ–ն ուժեղ հարվածներ է հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցությանը

© Sputnik / Андрей Стенин / Անցնել մեդիապահոցСитуация в Сирии
Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԶԼՄ–ների տվյալով` 8 թուրքական F-16 կործանիչները լազերային նշանառությամբ հզոր ռումբեր են արձակել Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցների դիրքերի ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Թուրքական  ութ F-16 կործանիչներն անցած գիշեր ամենախոշոր օդային գրոհն են իրականացրել Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Haber Turk հեռուստաընկերությանը։

Լազերային նշանառությամբ հզոր ռումբեր են արձակվել ահաբեկիչների ճամբարների և զինամթերքի պահեստների վրա, որոնք գտնվում են Քանդիլ լեռան շրջանում։ Հենց այդտեղ է տեղակայված ՔԱԿ շտաբը։

Դրությունը Թուրքիայում կտրուկ սրվել է վերջին շաբաթվա ընթացքում Սիրիային սահմանակից Սուրուչում ԻՊ–ի կազմակերպած ահեբակությունից և հարավ–արևելքում ոստիկանների սպանություններից հետո, որոնց պատասխանատվությունն իր վրա է վերցրել Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը։

Թուրքիայի զինված ուժերը գրոհել են ԻՊ–ի դիրքերը Սիրիայի հյուսիսում և ՔԱԿ–ի դիրքերը` Իրաքի հյուսիսում։ Հարվածները հասցվել են F-16 կործանիչներից, ինչպես նաև Թուրքիայի սահմանակից տարածքում տեղակայված տանկերից և հրետանուց։ Ի պատասխան դրան ՔԱԿ–ն իր կայքում հայտնել է, որ Անկարայի հետ հաշտությունը «կորցրել է իմաստը»։

Լրահոս
0