ԱՊՀ–ի ՀԱԿ–ը միջոցներ է առաջարկել, որպեսզի ահաբեկիչները չկարողանան ներթափանցել Համագործակցության երկրներ

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցАндрей Новиков, АТЦ СНГ
Андрей Новиков, АТЦ СНГ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Համագործակցության մասնակից–երկրների հատուկ ծառայությունները ԻՊ–ի ազդեցության տարածմանը հակազդելու միջոցները կապում են, առաջին հերթին, համացանցում տեղեկատվական դիմակայման հետ, հայտնել է ԱՊՀ ՀԱԿ

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ԱՊՀ–ի հակաահաբեկչական կենտրոնը մի շարք նախաձեռնություններով է հանդես եկել, որոնք ուղղված են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների դիմակայմանը, լրագրողներին  հայտնել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը։

ԻՊ–ն տարածքային հավակնություն ունի Ադրբեջանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի, ինչպես նաև ՌԴ սուբյեկտների նկատմամբ, որոնք ընդգրկված են Հարավային, Հյուսիս–կովկասյան և Ղրիմի դաշնային շրջաններում, չորեքշաբթի հատուկ ծառայությունների ղեկավարների, Ռուսաստանի ԱԴԾ–ի արտասահմանյան գործընկեր–պետությունների անվտանգության և իրավապահ մարմինների 14-րդ խորհրդակցությունից հետո ասել է Նովիկովը։
Նրա խոսքով` Համագործակցության մասնակից–երկրների հատուկ ծառայությունները ԻՊ–ի ազդեցության տարածմանը հակազդելու միջոցները կապում են, առաջին հերթին, համացանցում տեղեկատվական դիմակայման հետ։ «Խնդրի լուծման պայմաններից մեկը քայքայիչ բովանդակություն պարունակող նյութերն արգելափակելն է օրենքով նախատեսված կարգով», – ասել է Նովիկովը։


«Նախազգուշական այլ միջոցառումները մենք կապում ենք ռազմական գործողությունների իրականացման վայրեր մեկնող քաղաքացիների մուտքի և ելքի վերահսկման ուժեղացման հետ։ Կարևոր է թվում նաև ֆինանսական մոնիտորինգին ուղղված համալիր միջոցառումները և այսպես կոչված «բարեգործական հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող միջազգային ահաբեկչական խմբերի ֆինանսավորման աղբյուրների, անբարեխիղճ ՀԿ–ների բացահայտումը, – ավելացրել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նովիկովը նշել է, որ իր ազդեցությունն ունի նաև արտասահմանում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու փաստը։ Նրա խոսքով`ԱՊՀ–ի ՀԱԿ–ը, գործընկերների հետ համաձայնեցնելով, ձևակերպել է մի շարք նախաձեռնություններ։

«Դրանց մի մասն արդեն փորձարկվել է և գործնական արդյունքներ տվել։ Խոսքը այն անձանց միջպետական որոնման տեխնոլոգիայի մասին է, որոնք ահաբեկչական բնույթի հանցագործություններ են իրականացրել և թաքնվում են արդարադատությունից», – ասել է ՀԱԿ ղեկավարը։

Նովիկովն ավելացրել է, որ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների միջև կարգավորվել է մշտական տեղեկատվության փոխանակման մեթոդը` առանց նախնական պատրաստվածության գորհայինների տեղակայման, նրանց ուսուցման, այդ ուսումնական կենտրոնների ղեկավարների և  հրահանգիչների վերաբերյալ տեղեկության, ահաբեկչական և ծայրահեղական ուղղվածություն ունեցող տեղեկատվական աղբյուրների վերաբերյալ։

Լրահոս
0