00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փելեշյան. «Կյանք» «Վերջ»-ից հետո

© Sputnik / Асатур ЕсаянцИзвестный советский и армянский кинорежиссер-документалист Артавазд Пелешян на красной дорожке кинофестиваля "Золотой абрикос"
Известный советский и армянский кинорежиссер-документалист Артавазд Пелешян на красной дорожке кинофестиваля Золотой абрикос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Եթե ես կայծեր եմ արձակում, ապա Արտավազդ Փելեշյանը` գնդաձև կայծակներ». Գոդֆրի Ռեջիո, ամերիկացի ռեժիսոր, «Քաթսի» հայտնի եռապատումի հեղինակ։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik.  Անվանի հայ վավերագրող ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի արվեստին նվիրված հանդիպում-երեկոն տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում նախօրեին երեկոյան։

Կինոթատրոնի լեփ-լեցուն «Կարմիր դահլիճը» դժվարությամբ տեղավորեց Փելեշյանի արվեստի երկրպագուներին` առաջին կուրսի ուսանողներից մինչև ռեժիսորի հասակակիցները, որոնք իրենց կուռք դարձած ռեժիսորին դիմավորեցին բուռն ծափողջույններով, աղավնիներ օդ բաց թողնելով և «Բրավո» բացականչություններով։

Բացման խոսք ասաց մեկ այլ, ոչ պակաս անվանի գործիչ` կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։

«Փելեշյանի անցաթուղթը աշխարհում մեր անցաթուղթն է համաշխարհային մշակույթի տարածք։ Փելեշյանի հաղթանակը կինոյի հաղթանակն է, իսկ մեզ համար՝ հայ ոգու հաղթանակը: Այսօր ոգու հաղթանակի կարիք Հայաստան աշխարհում շատ ունենք»,-հայտարարեց կոմպոզիտորը։

© Sputnik / Асатур ЕсаянцКолаж из постеров любимых фильмов Артавазда Пелешяна
Колаж из постеров любимых фильмов Артавазда Пелешяна - Sputnik Արմենիա
Колаж из постеров любимых фильмов Артавазда Пелешяна


Այնուհետև սկսվեց Փելեշյանի չորս կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությունը, որոնք ընդհատվում էին միայն հանդիսատեսի բուռն ծափահարություններով։ Հետո վարպետը պատասխանեց ներկաների հարցերին։

«Բնիկները». 9 րոպեանոց ժապավեն` նվիրված բնությանը։ Այն նկարահանվել է 1970 թվականին, սակայն արդիական է մինչև այսօր։ Ֆիլմի ուղերձը բարձրաձայնեց հենց ինքը` ռեժիսորը. «Մարդկությունը նստած է այն ճյուղին, որն ինքն իր ձեռքով է կտրում»։

«Տարվա եղանակները». այս ֆիլմում Փելեշյանն առաջին անգամ չի օգտագործել արխիվային կադրեր։ Այն Փելեշյանի ամենապոետիկ ֆիլմերից մեկն է, որտեղ Վիվալդիի համանուն ստեղծագործության ներքո, կրկնություններով և  դանդաղեցումներով, աղմուկով և երաժշտությամբ, լույսի և ստվերի խաղի միջոցով ռեժիսորը անցնում է ակադեմիական վավերագրության սահմանը։

«Վերջ». Փելեշյանի` «պերեստրոյկային» հաջորդած առաջին աշխատանքը դիտելիս հանդիսատեսը, շունչը պահած, հերթական անգամ երկար հետևում էր ֆիլմի գլխավոր հերոսին` անիվների թխկթխկոց թունելի մթության մեջ։ Եվ որտե՞ղ է Փելեշյանը, եթե չկա լույս թունելի վերջում, որն աստիճանաբար մոտենում է, մեծանում, և կտրուկ, վթարային ազդանշանի ձայնով հայտնվում են ֆիլմի վերջնագիրն ու ֆիլմի անվանումը` «ՎԵՐՋ»։

«Կյանք». «Վերջ»-ից մեկ տարի անց թողարկված «Կյանք» ֆիլմը ներկա պահին մեծ վարպետի վերջին ժապավենն է։ Այս ստեղծագործության մեջ Փելեշյանը ցույց է տալիս մարդու ծննդի աստվածային միստերիան։ 

Խոշոր պլանով ծննդկանի ու նորածնի դեմքերն են… Եվ եզրափակիչ կադրը` երիտասարդ մայրը` երեխան գրկին` որպես հայկական տիրամոր, մանկան ծննդի և միաժամանակ հույսի խորհրդանիշ։

Արցունքներ, ծափահարություններ և զգացմունքային սարսուռ, որը կրկնվում է նաև ենթագրերում, երբ էկրաններին հայտնվում է հույսի մասին ֆիլմի ստեղծման տարեթիվը` 1993։ Խորհրդանշական է նաև հենց «Կյանք» ֆիլմի ստեղծումը` նկարահանված ոչ թե մինչև, այլ «Վերջ» ֆիլմից հետո։ 

Հետո դա հաստատեց նաև հենց ինքը` Փելեշյանը։ «Վերջին ֆիլմերս նկարել եմ այն ժամանակ, երբ Հայաստանը դժվար վիճակում էր, խավար ու մութ տարիներ էին: Կարծում եմ՝ ես արեցի ֆիլմեր հույսի, լույսի, վերածննդի ու նոր կյանքի», – նշեց վարպետը։

Երեկոյի ավարտին սովորաբար լռակյաց Փելեշյանն իրեն բնորոշ լակոնիկ սրամտությամբ պատասխանեց մի քանի հարցի։

Նա նշեց երեք ֆիլմ, որոնցով հիանում է` Սերգեյ Գերասիմովի «Խաղաղ Դոնը», Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» և Չինգ Չուի–Տունգի «Չինաստանի ուրվականների պատմությունը»։

Հայոց լեզվի բացակայության և իր ֆիլմերի գիտակցված համրության մասին Փելեշյանն ասաց. «Իմ ֆիլմերում չկա հայոց լեզու, սակայն որքան հայկական մտքեր կան»` առաջացնելով բուռն ծափահարություններ։

© Sputnik / Асатур ЕсаянцАртавазд Пелешян
Артавазд Пелешян - Sputnik Արմենիա
Артавазд Пелешян


Փելեշյանը հերթական անգամ հայտարարեց, որ ոչինչ չէր փոխի իր ֆիլմերում. «Ես ալբոմներ եմ նայում, տեսնում եմ նկարներ, որոնցում երիտասարդ տարիներին բեղեր էի թողնում, ի՞նչ միտք ունի այդ նկարները ոչնչացնել կամ բեղերը ջնջել», – ասաց ռեժիսորը։

Եվ, իհարկե, բոլորին հետաքրքրում էր «Opus magnum – Homo Sapiens» վերնագրով ֆիլմ նկարահանելու` նրա մտահաղացման մասին ցավոտ հարցը, որի համար արդեն 20 տարուց ավելի հեղինակը չի կարողանում ֆինանսավորում գտնել։

Ինչպես պարզվեց, չնկարահանված ֆիլմի պատճառը, ցավոք, նույնն է։ Ցավալի է, որ ներկայում ապրող վավերագրության հանճարներից մեկին չի հաջողվում ֆինանսավորում գտնել ֆիլմ նկարահանելու համար, որը կդառնա նրա ֆիլմագրության մարգարիտը։ 

Սակայն ուրախալի է, որ անընդմեջ զանգվածային հանդիսատեսի կողմից մեծանում է հետաքրքրությունը նրա նկատմամբ, չէ՞ որ անգամ խորհրդային ժամանակներում Փելեշյանի անունը հայտնի էր ոչ բոլորին։

Հանդիպումից հանդիպում լսարանի նվիրվածության շնորհիվ փոխվում է նաև հենց ինքը` Փելեշյանը։ Այս վառ արտահայտված ինտրովերտը հաղորդակցման նշույլներ  է ցուցաբերում, որը գրեթե չի նկատվում կյանքում, սակայն որը շռայլորեն առկա է նրա արվեստում։

Եվ թվում է, որ կյանքի 78-րդ տարում մաեստրոն հասել է համաժողովրդական ճանաչման, որը հաճախ համաշխարհայինից հետո է գալիս։

Դիստանցիոն մոնտաժի նրա հեղափոխական տեսությունն ուսումնասիրում են առաջատար կինոարվեստի բուհերում, նրա յուրահատուկ նորարարական կինոլեզվով հիանում են այնպիսի  կորիֆեյներ, ինչպիսիք են Ժան Լյուկ Գոդարը, Ալեքսանդր Սոկուրովը, Նիկիտա Միխալկովը, Անդրեյ Կոնչալովսկին, Գոդֆրի Ռեջիոն և այլք։

Միջազգային կինոփառատոների ժամանակ անցկացվում են նրա հետահայաց ցուցադրությունները, կազմակերպվում են ցուցահանդեսներ` նվիրված նրա  տեսական և պրակտիկ ժառանգությանը։

Փելեշյանը ժամանակին ասել է, որ զգում է տիեզերքի ներդաշնակությունը, և այն հուշում է իրեն, որ կինոն գտնվում է գալակտիկաների, աստղագիտության   մակարդակում, և ինքը կամուրջ է փնտրում դեպի հավերժությունն ու անտեսանելին։

Եվ գուցե այժմ նա կինոյի կարիքը չունի, քանի որ արդեն գտե՞լ է այդ կամուրջը։

Լրահոս
0