Վրաստանը և ևս հինգ երկրներ միացել են Ղրիմի դեմ ԵՄ–ի ներդրած պատժամիջոցներին

© Sputnik / Владимир Сергеев / Անցնել մեդիապահոցФлаги России, ЕС, Франции и герб Ниццы на набережной Ниццы
Флаги России, ЕС, Франции и герб Ниццы на набережной Ниццы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՄ երկրների արտգործնախարարները հունիսի 22–ին մինչև 2016 թ.–ի հունվարի 31–ը երկարացրեցին ՌԴ–ի դեմ ներդրված տնտեսական պատժամիջոցների գործողությունը` հավանություն տալով Ռուսաստանի նկատմամբ ոլորտային սահմանափակող միջոցների մասին Եվրամիության որոշման մեջ կատարված համապատասխան փոփոխություններին

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի– Sputnik. Վրաստանը, Չեռնոգորիան, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Ուկրաինան միացել են Ղրիմի և Սևաստոպոլի նկատմամբ ներդրված ԵՄ–ի տնտեսական պատժամիջոցների երկարացմանը, նշվում է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոհերինիի հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Մամուլի հաղորդագրության համաձայն` այդ պետությունները կհամապատասխանեցնեն իրենց ազգային քաղաքականությունը Եվրոպայի Խորհրդի որոշմանը։

Մինչև 2016 թ.–ի հունիսի 23–ը սահմանափակող միջոցների գործողության մասին որոշումն ընդունվել է հունիսի 19–ին ԵՄ Խորհրդի կողմից։ Պատժամիջոցները ներառում են Ղրիմում և Սևաստոպոլում արտադրված արտադրանքի ներկրման, ինչպես նաև Ղրիմում կամ Սևաստոպոլում ներդրումներ կատարելու արգելք։

«ԵՄ–ն ի գիտություն է ընդունել այդ հանգամանքն ու ողջունում է այն», – նշվում է կոմյունիկեում։

Լրահոս
0