00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մակարևիչը, Շևչուկը և Զեմֆիրան ընդգրկվել են Ուկրաինայի մշակույթի նախարարության «սպիտակ ցուցակում»

© archive.mjoy.uaЗемфира
Земфира - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուկրաինայի մշակույթի նախարարությունը «սպիտակ ցուցակում» ներառել է մշակույթի գործիչների, որոնք, գերատեսչության կարծիքով, հանդես են գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին և աջակցում են Կիևին Դոնբասում հակամարտության հարցում

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 30– Sputnik. Ուկրաինայի մշակույթի նախարարությունը ստեղծել է արտասահմանյան մշակույթի գործիչների «սպիտակ ցուցակ», որոնք, ինչպես պնդում է գերատեսչությունը, աջակցում են Կիևին։ Ցուցակում ընդգրկվել են Անդրեյ Մակարևիչը, Յուրի Շևչուկը, Զեմֆիրան, ինչպես նաև Առնոլդ Շվարցենեգերը, Ջարեդ Լետոն, Ջորջ Քլունին և Միլա Յովովիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես ասվում է հինգշաբթի Ուկրաինայի մշակույթի նախարարության հրապարակած հաղորդագրությունում, «սպիտակ ցուցակում» ներառվել են նկարիչներ, դերասաններ և երաժիշտներ, որոնք, ինչպես պնդում է գերատեսչությունը, հանդես են գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին և աջակցում Կիևին Դոնբասում հակամարտության հարցում։

Նախարարությունը պարզել է, որ «սպիտակ ցուցակի» ստեղծումը երախտագիտության և հարգանքի նշան է։ Ցուցակը սահմանափակ չէ և շտկվելու է նոր տեղեկատվության համապատասխան։

«Իմ կարծիքով, Ուկրաինայի տարածքում իրենց ստեղծագործական գործունեության մեջ նման անհրաժեշտություն ծագելու դեպքում «սպիտակ ցուցակում» ներառված գործիչները պետք է առավելագույն աջակցություն ստանան»,– ասել է Ուկրաինայի փոխվարչապետ, մշակույթի նախարար Վյաչեսլավ Կիրիլենկոն։

Ցուցակի առաջին խմբագրության մեջ մտել են 34 ազգանուններ, որոնց թվում են` «Ժամանակի մեքենա» խմբի առաջնորդ Անդրեյ Մակարևիչը, դերասանուհի Լիա Ախեջակովան, դերասաններ Վալենտին Գաֆտը, Օլեգ Բասիլաշվիլին, ռեժիսոր Էլդար Ռյազանովը, լրագրողուհի Էմմա Աբայդուլինան, «ԴԴՏ» խմբի առաջնորդ Յուրի Շևչուկը, դերասան Անդրեյ Մյագկովը, գրող Վիկտոր  Շենդերովիչը, երգչուհի Զեմֆիրան, դերասան Միխայիլ Եֆրեմովը, ռեփ կատարող Սերգեյ Պարխոմենկոն, լրագրող Արտեմի Տրոիցկին, դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն, կոմպոզիտոր Յուլի Կիմը, գրող Անդրեյ Օրլովը, շոումեն Միխայիլ Շացը, հաղորդավոր Տատյանա Լազարևան, գրող Լև Ռուբինշտեյնը։

Մշակույթի այլ գործիչների շարքում ցուցակում ներառվել են դերասան և ռեժիսոր Պեդրո Ալմադովարը, կինոյի եվրոպական ակադեմիայի նախագահ Վիմ Վենդերսը, դերասան Թիմ Ռոթը, Առնոլդ Շվարցենեգերը, Ջարեդ Լետոն, Քլաուս Մայնեն (Scorpions–ի վոկալիստ), Ջորջ Քլունին, Հայդեն Պանետիերին, Մարտին Գորը (Depeche Mode–ի երաժիշտ), Միլա Յովովիչը, Վերա Ֆարմիգան։

Լրահոս
0