Փաստաբան. 700 հազար դոլար հափշտակելու մասին Հայրապետյանի քրեական գործը վերադարձվել է ՔԿ

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցЗакон, Суд, молоток, правосудие
Закон, Суд, молоток, правосудие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայրապետյանի նկատմամբ հարուցված հափշտակման մասին քրեական գործը վերադարձվել է Քննչական կոմիտե` առանց մեղադրական եզրակացության հաստատման մեղքի ապացույցների ոչ բավարար լինելու պատճառով, հայտարարել է է փաստաբան Աննա Մալինինան

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 30– Sputnik. Դատախազությունը չի հաստատել Լևոն Հայրապետյանի քրեական գործով մեղադրական եզրակացությունը նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևից 700 հազար դոլար հափշտակելու մասին, հինգշաբթի հաղորդել է նրա փաստաբան Աննա Մալինինան։

«Այսօր դատախազը մեզ հաղորդել է, որ Հայրապետյանի նկատմամբ հափշտակման մեջ մեղադրանքով քրեական գործը վերադարձվել է Քննչական կոմիտե` առանց մեղադրական եզրակացության հաստատման մեղքի ապացույցների ոչ բավարար լինելու պատճառով»,– ասել է նա, հաղորդում է ՌՒԱ Նովոստին։

Армянской бизнесмен Левон Айрапетян - Sputnik Արմենիա
«Բաշնավթի» գործի մասնակից Հայրապետյանին դատարանը թողել է տնային կալանքի տակ
Հայրապետյանի նկատմամբ հարուցվել է ևս մեկ քրեական գործ։ Նրան մեղադրում են 2009թ.–ին Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնավթը» ԱՖԿ «Սիստեմային» վաճառքին մասնակցություն ունենալու մեջ։ Մեծածավալ միջնորդական գործընթացի արդյունքում «Բաշնավթը» վերադարձվել է պետությանը։

Քննության տվյալներով` Հայրապետյանը երկքաղաքացիություն ունի և անշարժ գույք արտասահմանում, մասնավորապես, վերջին ժամանակները նա ապրել է Մոնակոյում։ Այդ փաստով էլ քննությունը հիմնավորել է քննչական մեկուսարանում նրա պահելու անհրաժեշտությունը։ Հոկտեմբերի սկզբին գործարարին տեղափոխել են տնային կալանքի տակ։ Հայրապետյանի փաստաբանը նախկինում հայտարարել է, որ իր պաշտպանյալի առողջությունը վատացել է և խնդրել  ազատ արձակել նրան։

Լրահոս
0