Երևանում մեկնարկեցին Համահայկական ամառային վեցերորդ խաղերը

© Sputnik / Асатур ЕсаянцОткрытие VI Панармянских игр в Ереване
Открытие VI  Панармянских игр в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի Հանրապետական մարզադաշտում գունեղ միջոցառում է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Երևանում անցկացվում է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի բացման արարողությունը։

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կազմակերպվեց գունեղ շոու, որին մասնակցեցին տարազներով պարողները։

Վեցերորդ խաղերին մասնակցում են աշխարհի 172 երկրներ ներկայացնող ավելի քան 6,7 հազար հայ մարզիկներ, որոնք իրենց ուժերը կչափեն 17 մարզաձևում (յոթ մարզաձևով շատ, քան նախորդ տարի), որոնց թվում են ֆուտբոլը, բասկետբոլը, վոլեյբոլը, ֆուտզալը, թենիսը, սեղանի թենիսը, շախմատը, բադմինտոնը, լողը, թեթև ատլետիկան։

Մրցումները կանցկացվեն ոչ միայն Երևանում, այլ նաև՝ Հայաստանի և Արցախի մի շարք այլ քաղաքներում։

Համահայկական ամառային վեցերորդ խաղերը կավարտվեն օգոստոսի 15–ին։

Լրահոս
0