«Մերկել» ազգանունը ԳԴՀ–ում որպես «անգործություն» բառի հոմանիշ է օգտագործվում

© Фотохост-агентство / Անցնել մեդիապահոցСовместная пресс-конференция президента РФ В.Путина и канцлера Германии А.Меркель
Совместная пресс-конференция президента РФ В.Путина и канцлера Германии А.Меркель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բառարանների տպագրմամբ զբաղվող Langenscheidt հրատարակությունը merkeln բառի նշանակությունը ներկայացնում է հետևյալ կերպ` «ոչինչ չանել, խուսափել պատասխաններից և հարցի լուծումը թողնել հետոյի»։ Հրատարակության առցանց քվեարկության մրցույթում տվյալ բայը առաջատար դիրք է զբաղեցնում և հավակնում է «Տարվա բառ 2015» կոչմանը։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի անունից առաջացած բառը գերմաներենում դարձել է անբանության հոմանիշ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Խոսքը merkeln բայի մասին է, որը 2015 թվականին հարստացրել է գերմանացի երիտասարդների բառապաշարը։

Հայերեն տարբերակը կլինի մոտավորապես այսպես` «նմանվել Մերկելին» կամ հենց «մերկել»։ Բառարանների տպագրմամբ զբաղվող Langenscheidt հրատարակությունը merkeln բառի նշանակությունը ներկայացնում է հետևյալ կերպ` «ոչինչ չանել, խուսափել պատասխաններից և հարցի լուծումը թողնել հետոյի»։


Գերմանացիներն անչափ հավանել են նոր բառը, այդ պատճառով այն առաջին տեղն է զբաղեցրել Langenscheidt–ի ամենամյա մրցույթում։ Բառը նաև հավակնում է «Տարվա երիտասարդական բառ 2015» կոչմանը։

Լրահոս
0