00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքագետը չի բացառում, որ Թուրքիան կարող է հայտնվել քաղաքացիական պատերազմի շեմին

© РИСИРубен Сафрастян
Рубен Сафрастян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ Սաֆրաստյանի` Արարատ և Թոնդրակ լեռների տարածքը հատուկ անվտանգության գոտի հայտարարելու նպատակը քրդերին հարվածելն ու Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերը թուլացնելն էր

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Թուրքիան կարող է հայտնվել քաղաքացիական պատերազմի շեմին, եթե նրան չհաջողվի օդային հարվածներով թուլացնել Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով թուրքական իշխանությունների որոշումը՝ երկրի մի շարք շրջաններ ժամանակավորապես հատուկ անվտանգության գոտի հայտարարելը։

Թուրքիան մի շարք շրջաններ, այդ թվում՝ Արարատ և Թոնդրակ լեռների տարածքը հայտարարել է հատուկ անվտանգության գոտիներ:

Ինչպես նշում է թուրքագետը, Արարատ և Թոնդրակ լեռների տարածքը հատուկ անվտանգության գոտի  հայտարարելու նպատակը քրդերին հարվածելն ու Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերը թուլացնելն էր։

Սաֆրաստյանը նշել է, որ  ներկայում էապես մեծացել են քրդական պետության ստեղծման հնարավորությունները, դրանով են պայմանավորված Թուրքիային քրդերի դեմ ակտիվ ռազմական գործողությունները։

 «Մերձավոր Արևելքը մտել է քաոսացման փուլ: Մերձավորարևելյան մի քանի պետություններ՝ Իրաքը, Սիրիան, Եմենը, այլևս որպես պետություն գոյություն չունեն: Եվ այս նոր իրողությունը քրդերի համար ստեղծում է բարենպաստ պայմաններ՝պետականություն ձեռք բերելու համար: Այս երկուսն էլ նոր երևույթ են, որը չկար նախկինում, հետեւապես՝ Թուրքիայի համար քրդական հարցը ձեռք է բերում նման ակտուալություն»,- պարզաբանել է Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետի կարծիքով,  ակնհայտ է,  որ Միացյալ Նահանգները թուրքերին «կանաչ լույս» է տվել հակաքրդական գործողություններ իրականացնելու հարցում: «Փոխարենն ԱՄՆ-ը սպասում է  «Իսլամական պետության» դեմ գործողությունների ակտիվացում, ինչն ամերիկացիների մարտավարական նպատակն է, հանուն որի՝ նրանք գնում են զիջումների»,- նշել է նա:

Թուրքիան այս գործողություններով երկու խնդիր է լուծում, առաջինը՝ թուլացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերը երկրի ներսում՝  միաժամանակ թուլացնելով նաև դրա հետ կապված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության դիրքերը։ Իսկ երկրորդով Թուրքիան թուլացնում է  Սիրիայի քրդերի դիրքերը, որոնք բավականին ուժեղացել են։

«Եթե դա չհաջողվի, և ՔԲԿ-ն կարողանա շարունակել իր գործողությունները և ընդլայնվել, ապա կարծում եմ, որ Թուրքիան իսկապես կհայտնվի քաղաքացիական պատերազմի շեմին: Իսկ երկրից դուրս՝ Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում, Թուրքիան վարում է արկածախնդիր քաղաքականություն:  Չունենալով անհրաժեշտ ռեսուրսներ՝ այն փորձում է Մերձավոր Արևելքում դառնալ գերտերություն, այդ նպատակի համար օգտագործում է սիրական ճգնաժամը և ցանկանում է ազատվել Բաշար Ասադի կառավարությունից, որին դիտարկում է որպես աշխարհաքաղաքական հակառակորդի»,- մեկնաբանել է Սաֆրաստյանը։

Այս նպատակն իրականացնելու համար Թուրքիան գնալով ավելի է մխրճվում  մերձավորարևելյան քաղաքականության և տարբեր  ճգնաժամների մեջ, ինչը, ըստ Սաֆրաստյանի, ավելի է նվազեցնում Թուրքիայի քաղաքական հնարավորությունները Մերձավոր Արևելքում:

«Սա արդեն վտանգավոր է երկրի և արտաքին, և ներքին քաղաքականության համար: Արդյունքում Թուրքիան առաջիկա ամիսներին անցնելու է բավական վտանգավոր փուլերով, ուղղակի պետք է տեսնել, թե ինչպես նրան կհաջողվի լուծել այդ խնդիրները»,- նկատել է թուրքագետը։

Լրահոս
0