00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արկածներին ընդառաջ. ռուսաստանցի բայքերները մեկնել են Դեղձուտ

© Sputnik / Ani LiparityanЧлены движения «Мы — за мир», организовавшие мотопробег Москва – Ереван – Карабах
Члены движения «Мы — за мир», организовавшие мотопробег Москва – Ереван – Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Մենք հանուն խաղաղության» կազմակերպության բայքերները ցանկանում են աշխարհին ցուցադրել հայ ժողովրդի հյուրընկալությունը

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. «Մենք հանուն խաղաղության» շարժման ռուս մասնակից բայքերների մոտոարշավը Հայաստանի տարածքում մեկնարկել է երեքշաբթի։ Նրանք Ազատության հրապարակից ուղևորվել են դեպի Արարատի մարզի Դեղձուտ գյուղ։

Ինչպես «Sputnik Արմենիա» պորտալին հայտնեց բայքերների ներկայացուցիչ Անի Մարգարյանը, Դեղձուտում բայքերներն ու նրանց ուղեկիցները պատրաստվում են ծանոթանալ շարքային գյուղացու կյանքին, տեսնել, թե ինչով է աչքի ընկնում այդ գյուղը։ «Մենք պարզապես ուզում ենք տեսնել, թե ինչպես են թխում հայկական ավանդական լավաշը, ինչպես են խորոված պատրաստում, ինչպես են բերք հավաքում»,– ասել է Մարգարյանը։

Ըստ նրա, «Մենք հանուն խաղաղության» շարժման մասնակիցները ցանկանում են աշխարհին ցուցադրել հայ ժողովրդի հյուրընկալությունը, շփվել տեղի բնակիչների հետ։

«Մենք հանուն խաղաղության» շարժման ռուս բայքերները (նրանց թվում հիմնականում ռուսաստանաբնակ հայեր են), ովքեր կազմակերպել են Մոսկվա–Երևան–Արցախ մոտոարշավը, շաբաթ ժամանել են Երևան։

Երևանում մոտոցիկլավարներն արդեն հասցրել են այցելել  Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և «Եռաբլուր» ղարաբաղյան պատերազմի հերոսների պանթեոն։

Այնուհետև բայքերները պատրաստվում են մեկնել Լեռնային Ղարաբաղ։

Լրահոս
0