00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրացագետ. հայ–վրացական հարաբերություններում գերիշխում է պրագմատիզմը

© SputnikДжони Меликян и Геворг Меликян
Джони Меликян и Геворг Меликян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ վրացագետի, այսօր Հայաստանը Վրաստանի համար հետաքրքիր է նաև Իրանի գործոնով

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հայ-վրացական միջպետական հարաբերություններում գերիշխում է պրագմատիզմը,  և գոյություն ունեն խաղի հստակ կանոններ,  «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը՝ խոսելով հայ-վրացական բարձր մակարդակով փոխայցերի ակտիվացման մասին:

Վրացագետի պարզաբանմամբ, խաղի կանոններից են Հայաստանի Հանրապետության համար անխափան տարանցիկ ճանապարհը, Վրաստանի համար անվտանգությունը: «Այսօրվա դրությամբ, քանի որ կա «Իսլամական պետություն» և դրսից եկող այլ վտանգներ, մենք ունենք  գործակցության ևս մի ոլորտ: Որքան ավելանում են այդպիսի ոլորտները, այնքան մեծանում է հարաբերությունների պրագմատիզմը  և մեծանում է գործակցությունը, երկկողմ միջպետական այցերը»,- նշել է նա:

Վրացագետի խոսքով, մեր քաղաքական մշակույթում շատ հարցեր լուծվում են երկրների առաջին դեմքերի հանդիպումներից հետո: «Վրաց-ռուսական Դարիալի սահմանակետի կայուն աշխատանքից է կախված, թե որքան արագ այս ամռանը մեր մրգերը և այլ ապրանքները կհասնեն Ռուսաստան»,– ընդգծել է մասնագետը։

Մելիքյանը դրական է համարել երկու երկրների վարչապետների միջև ձեռքբերված պայմանավորվածություններն անցակետի աշխատաժամանակն ավելացնելու վերաբերյալ, քանի որ Վրաստանն այն միակ երկիրն է, որի միջոցով Հայաստանի բեռները տեղափոխվում են Ռուսաստան։

Ջոնի Մելիքյանի համոզմամբ՝ այսօրվա դրությամբ Հայաստանը Վրաստանի համար հետաքրքիր է դառնում նաև հաշվի առնելով Իրանի գործոնը։

«Այս տարիներին գործակցել ենք Իրանի հետ և ունենք հարաբերությունների որոշ ձևաչափ, կան նաև ավանդույթներ և փորձ, որոնք հայկական կողմը կարող է ներկայացնել վրացական կողմին»,- վստահեցրել է նա:

Օրեր առաջ վրացական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե հայ սահմանապահները սահմանագիծն առաջ են տարել դեպի երկրի խորքը և զավթել են 10-15 հեկտար տարածք: Վրացագետը սա համարում է ապատեղեկատվություն և ընդգծում, որ ամենայն հավանականությամբ, այդ ապատեղեկատվության տարածումը պետք է եղել որոշ ուժերի: «Այս տեղեկատվությունից հետո վրացական լրատվամիջոցներում հակահայկական որոշ հիստերիա բարձրացավ, բայց արտգործնախարարության հայտարարությունից հետո, ես հետևել եմ, այլևս հրապարակումներ չեն  եղել»,-ասել  է նա:

Ըստ վրացագետի՝ Վրաստանի խնդիրն այն է, որ երկրում եկեղեցական մշակույթի, ուղափառության խորացմանը զուգընթաց վրացիներն ավելի արմատական են դառնում: «Վրաստանում  երկար ժամանակ իշխանությունները թույլ են եղել, ճգնաժամ է եղել, կոռումպացված է եղել մինչև 2003 թվականը, և այս ամենը հանգեցրել է նրան, որ եկեղեցին լուրջ դիրքեր է գրավել հասարակության մեջ»,- պարզաբանել է վրացագետը:

Լրահոս
0