00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսկ դուք ձեզ գտե՞լ եք Ադրբեջանի ԱԳՆ–ի «սև ցուցակում»

© SputnikАнжела Элибегова
Анжела Элибегова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի ԱԳՆ–ի «սև ցուցակն» օրեցօր աճում է` համալրվելով հայտնի մարդկանց անուններով. 2013թ.–ին 335 մարդու փոխարեն ցուցակում այսօր առկա են արդեն 470 անուն

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի– Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ–ն վերջերս հրապարակել է նորացված «սև ցուցակը», որը զգալիորեն համալրվել է 2013թ.–ին առաջին տարբերակի լույս տեսնելուց հետո։ Ձևականորեն այդ ցուցակում հայտնվում է ցանկացած homosapiens, ով այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Ամենից հաճախ դրանք ղարաբաղյան հակամարտության մասին գրող օտարերկրյա լրագրողներ են և աստղեր։ Իրականում կան ցուցակում հայտնվելու երկու վերապահում, եթե այդ մասին իմանում է Ադրբեջանի ԱԳՆ–ն (իսկ նա սովորաբար իմանում է ԶԼՄ–ներից և սոցցանցերից) կամ եթե պաշտոնական Բաքվին դուր չի գալիս լրագրողական հետաքննության արդյունքը։

Ադրբեջանն, իհարկե, իր պաշտոնական դիրքորոշումն ունի ԼՂՀ այցելելու կանոնների վերաբերյալ, սակայն դա քչերին է հետաքրքրում, քանի որ չի փրկում «սև ցուցակում» ընդգրկվելուց։ Այդտեղ հայտնվում են նրանք, ովքեր փորձելով պահպանել ձևականությունները` նախօրոք տեղեկացնում են պաշտոնական Բաքվին Հայաստանի տարածքով Արցախ (ԼՂՀ) կատարելիք այցի մասին` ի պատասխան ստանալով կոպիտ լռություն, և նրանք, ովքեր փորձում են պարզել Ադրբեջանի պետական կառույցներից միայն Ադրբեջանի կողմից սահմանը հատելու կետի օրինականության էությունը։ Այն հարցին, թե ինչպես է դա հնարավոր անել` շրջանցելով ականապատ դաշտերը և փշալարերն ադրբեջանական կողմից ՀԱԿ բացակայության դեպքում, ԱԳՆ–ը պատասխանում է նույն մեռելային լռությամբ։

Քանի որ ԼՂՀ ԱԳՆ–ին նույնպես քիչ են հետաքրքրում ադրբեջանցի գործընկերների «նորարարական» կանոնները, ԼՂՀ այցելող արտասահմանցի հյուրերը և զբոսաշրջիկներն անցնում են ընթացակարգ արցախյան օրենքներին համապատասխան։ Բարեբախտաբար, «սև ցուցակից» անունը ջնջելը դժվարություն չի ներկայացնում. բավական է ներողություն խնդրել ադրբեջանական կողմից։

Ահա և ցուցակն օրըստօրե աճում է` համալրվելով աշխարհահռչակ աստղերի անուններով. 2013թ.–ին 335 մարդու փոխարեն այնտեղ կան արդեն 470 անուն։ Սարսափազդու հայտարարությունների ֆոնին ԼՂՀ այցելող զբոսաշրջիկների թիվը միայն աճում է, իսկ հանրապետության զարգացման մասին հոդվածների քանակը համաշխարհային ԶԼՄ–ներում` բազմապատկվում։ Ցանկալի կլիներ հասկանալ, թե ինչ է կատարվում Բաքվի քարոզիչների գլխում, որոնք հորինել են վախեցման «վիշապային» միջոցներ…

Բայց այստեղ ամենահետաքրքիրը հենց «հերոսների» արձագանքն է, որոնք խոսուն են ցանկացած վերլուծությունից, որը վկայում է դատարանով և Ինտերպոլով սպառնալիքների անհեթեթեության և Բաքվի ագրեսիվ անզորության մասին, որից հետո խաղի մեջ են մտնում ադրբեջանական ԶԼՄ–ները` մոլագարային համառությամբ «բռնելով» Արցախ այցելող արտասահմանցիներին նույն հարցով. «չե՞ք վախենում սև ցուցակում հայտնվելուց»։ Ինչպես պարզվում է, ընդհանրապես սարսափելի չէ։

Герман Стерлигов в горах Нагорного Карабаха - Sputnik Արմենիա
Ստերլիգով. Ադրբեջանը դե–յուրե ճանաչել է Ղարաբաղի անկախությունը
Օրինակ, ռուս քաղաքական մեկնաբան Անտոն Եվստրատովը բոլորին հրավիրել է «Blacklistparty»–ի` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ–ի «սև ցուցակում» հայտնվելու հնարավորությունը Շուշիում ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովի մամուլի ասուլիսն այցելելու համար։ Ի դեպ, Ստերլիգովին նույնպես կհրավիրեն երեկույթին. Նա արդեն պաշտոնապես առկա է «ցուցակում»։ «Կարծում եմ` նրա համար միևնույնն է»,– այդպես է մեկնաբանել Ադրբեջանի նորությունը գործարարի փաստաբանը։
Генеральный директор российского антикризисного расчетно-товарного центра Герман Стерлигов - Sputnik Արմենիա
ԶԼՄ. Գործարար Ստերլիգովի կինը հաստատել է Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելը
Երկրի արտաքին քաղաքական գերատեսչության աշխատողների համար ամառը բարդ էր, «սևցուցակայինների» հոսքը` աննախադեպ։ Հարկ է լինում աշխատել ստախանովյան տեմպերով` տնտեսելով մամուլի հաղորդագրությունները։ Օրինակ, Ստերլիգովի հարևանությամբ մի մամուլի հաղորդագրությունում հայտնվել է նաև օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան, ում այդ նորությունն ընդհանրապես չի վշտացրել. «Ես մի ցուցակում եմ Մոնսերատ Կաբալյեի հետ, ինչով շատ հպարտանում եմ»։

Կազարնովսկայայից մի քանի օր առաջ ցուցակում հայտնված ռուս բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովը` չափսոսալով ժամանակը, անձամբ բացատրել է ադրբեջանցի լրագրողներին, որ այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվանումով իրավաբանական միավորում` հետևելով այդ պետության օրենքներին` ոչ մի կապ չունենալով ադրբեջանական օրենքների հետ։ Ինչի համար ի պատասխան կոչվել է «սրիկա»։ Ընդ որում, ադրբեջանցի լրագրողների «հաճոյախոսությանը» Կոնոպլյովը վերաբերվել է փիլիսոփայորեն և ներողամտաբար։

«Սև ցուցակում» նոր թեկնածու է դարձել  Ռուսաստանի Սոցիալական արդարության կոմունիստական կուսակցության առաջնորդ, ռուսական մասոնական ժողովարանի ղեկավար` Անդրեյ Բոգդանովը, ով, մեկնաբանելով իր այցը ԼՂՀ, ադրբեջանական «Վեստի.ազ» կայքի հետ զրույցում նշել է, որ այնտեղ այցելել է իր երեխաների ապուպապի շիրիմին։ «Չեմ կարծում, որ դրանից պետք է նեղանալ»,– նշել է Բոգդանովը, ով շուտով պատրաստվում է այցելել Բաքու` չվախենալով Ադրբեջանի ԱԳՆ սպառնալիքներից։

Եվ այսպես, օպերային երգչուհի, բանաստեղծ, քաղաքական մեկնաբան և մասոն, ահա անցած մի քանի շաբաթվա ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարության «որսաքանակը»։ Ընդ որում, զարմանալի չէ, եթե ցանկում որևէ մեկին գտնենք, իսկ որևէ մեկին «մոռանան» ավելացնել։

«Նեզավիսիմայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր Կոնստանտին Ռեմչուկովը ժամանակին բավականին հետաքրքիր կարծիք էր հայտնել այն մասին, որ նման «սև ցուցակները» ոչ միայն վարկաբեկում են երկիրը, այլ նաև ակնարկում են, որ ամեն բան մաքուր չէ։ Քանի որ իշխանությունը սովորաբար նյարդայնանում է, երբ անկախ լրագրողները սկսում են «փորփրել» կամ երբ թաքցնելու բան կա։

«Սեգոդնյա» թերթի ուկրաինական բաժնի խմբագիր Իրինա Կովալչուկը նույն կարծիքին է։ «Եթե ընտրենք հակամարտության էության մեջ ներթափանցելու, հասկանալու, թե այս խնդրի լուծման ինչ ճանապարհներ են ընդունելի այդ հանրապետության բնակիչների համար (իսկ անհնար է անել առանց գտնվելու հակամարտության գոտում) հնարավորության և Ադրբեջան այցելելու հնարավորության միջև, ապա ես կընտրեի մասնագիտական հետաքրքրությունը»։

«Der Standard» թերթն իր հերթին նշում է, որ Բաքվի «սև ցուցակն» ինքնատիպ գրաքննություն է։ «Լեռնային Ղարաբաղը, ադրբեջանական իշխանությունների կարծիքով, պետք է արժանանա որքան հնարավոր է քիչ միջազգային ուշադրության», – գրում է հրատարակությունը։

Ադրբեջանի իշխանությունների ձգտումը, իհարկե, հասկանալի է, սակայն այն բացի սարսափելի անարդյունավետությունից, երկիրն ամեն անգամ ներկայացնում է բավականին անդուր լույսի ներքո, երբ ցանկի «նորեկները» ` ինտելեկտուալներն ու սրամիտները, հեգնում են ստեղծված իրավիճակը։

Օրինակ, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն առանձնապես չի մտահոգվում այն պատճառով, որ միևնույն ցուցակում է հայտնվել այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են Մոնսերատ Կաբալիեն, ամերիկացի տիեզերագնաց Չարլզ Դյուկը, ԵՄ–ի` Կովկասի հարցերով նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, Մարկեդոնովը շնորհակալություն է հայտնել PR–ի համար։ «Միգուցե, հանկարծ Կաբալիեն հետաքրքրվի, թե ով է Մարկեդոնովը, ինչու է նա հայտնվել նրա հետ միևնույն ցուցակում։ Դա նշանակում է, որ զուր չեմ գրում, մարդիկ կարդում և եզրահանգումներ են անում», – հեգնում է քաղաքագետը։

Հայտնի ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինն անգամ հպարտանալու առիթ է գտել։ «Հաճելի է հայտնվել Ավստրիայի նախագահի և «Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրող Եվգենի Բունտմանի միջև։ Եվ հետո նկատել եմ, որ ես ցուցակի միակ «իսրայելցին եմ»»։ Հպարտությամբ «անցանկալի անձանց» ցուցակում են իրենց գտել նաև հայտնի ճանապարհորդներ Իգոր և Լարիսա Շիրյաևները։ «Մենք հանդգնեցինք լավ խոսքեր ասել մեզ հյուրընկալած մարդկանց մասին և զմայլվել Լեռնային Ղարաբաղի բնությամբ։ Դա ամբողջովին բավարար է, որպեսզի զբոսաշրջիկը դառնա միջազգային հանցագործ», նշում են նրանք։ 

Դանիացի փորձագետ Գերտ Լաուրսենը խոստացել է իր նոր կարգավիճակը նշել հայկական կոնյակով։

Իսկ սարկավագ Անդրեյ Կուրաևը նշում է, որ Ադրբեջանի ԱԳՆ–ն վատ է աշխատում։ «Լեռնային Ղարաբաղ այցելելուց հետո ես այցելեցի Ադրբեջան` համաժողովին մասնակցելու համար, որին մասնակցում էր նաև նախագահ Ալիևը։ Ավելին, անգամ այցելել եմ Նախիջևան։ Ինչու՞ է Ադրբեջանի արտգործնախարարությունն ուշացումով արձագանքում», – նշում է նա։

Ջոն Հոպկինսի համալսարանի ուսանող Նիկոլաս Վոնդրան ևս նշում է, որ ցուցակը կազմողները վատ են աշխատում։ Նա չի այցելել Լեռնային Ղարաբաղ, սակայն հայտնվել է «սև ցուցակում»։ «Եթե ինձ արդեն ներառել են «սև ցուցակում», ապա պետք է անպայման այցելել Ղարաբաղ`որպես Կովկասի հարցերով մասնագետ», – նշել է Վոնդրան։

Facebook սոցցանցի օգտատեր Ջոնաս Հոլանդերը, ով նախորդ տարի այցելել է ԼՂՀ, իր էջում գրել է, որ նեղացել է, քանի որ նրան չեն ներառել այդ ցուցակում։

«Թանկագին Ադրբեջան», – գրում է նա, – «վերջերս դուք հրապարակել ենք այն անձանց ցուցակը, որոնց արգելվում է այցելել ձեր երկիր։ Ես շատ վիրավորված և հիասթափված եմ, որ իմ անունը չի ներառվել այդ ցուցակում»։ Որպես ապացույց, որ նա եղել է Լեռնային Ղարաբաղում, Հոլանդերը ներկայացրել է վիզայով անձնագիրն ու խնդրել Ադրբեջանի իշխանություններին որքան հնարավոր է շուտ ուղել սխալը։

ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգի Ժողովի խոսնակ Ջոն Պերեզը կոչ է արել Բաքվին ներառել իր անունը այդ «սև ցուցակում», քանի որ նա այցելել է Հայաստան, սակայն չի եղել Արցախում, ինչից հետո ադրբեջանական ԶԼՄ–ները եկել էին այն եզրակացության, որ նա, իբր, վախեցել է։ Պերեզը բացատրել է, որ չի այցելել Արցախ, քանի որ շատ զբաղված է եղել և ցանկություն է հայտնել, այնուամենայնիվ, զբաղեցնել իր պատվավոր տեղը այդ «ցուցակում։

Մոսկվայի պետական հումանիտար համալսարանի պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դոցենտ Սերգեյ Կարնաուխովը, պատասխանելով Բաքվից դատական հետապնդման սպառնալիքներին, կոչ է արել դադարեցնել հիստերիան։ «Հարուցեք քրեական գործ, հեռակա կարգով առաջադրենք մեղադրանք, հասեք հայրենադարձության, պատժեք», – առաջարկել է փորձագետը։

Կարելի է տասնյակ նման օրինակներ բերել, սակայն մեջբերվող կարծիքները ևս բավարար են, որպեսզի հասկանանք, որ այս ցուցակում ինչ–որ բան «չի աշխատում»։ Հայկական կողմը վաղուց սովորել է օգտագործել այդ ցուցակը հարևան երկրների ոչ համարժեք վիճակը ցուցադրելու համար, օտարերկրացիները սովորել են շրջանցել այն, միջազգային կառույցները` չնկատել։ Եվ միայն Ադրբեջանի արտգործնախարարությունը համառորեն շարունակում է տնտղել համացանցը «պատվո տախտակի» նոր հերոսներ գտնելու համար։

Անժելա Էլիբեգովա, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության հարցերով փորձագետ

Լրահոս
0