00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը մարվել են

© ТravelnewsЕреван, Армения
Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարությունը փոխանցել է «Նաիրիտ» գործարանի բոլոր 1,8 հազար աշխատակիցների աշխատավարձը։ Աշխատավարձի գծով պարտքի ընդհանուր գումարը կազմել է մոտ 11 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի— Sputnik. ՀՀ կառավարությունը մարել է «Նաիրիտ» քիմիական հսկայի բոլոր նախկին աշխատակիցների աշխատավարձերի գծով պարտքը, Sputnik-Արմենիային տեղեկացրել է գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։

Աշխատավարձի գծով պարտքերը կազմել է 5,3 մլրդ դրամ (մոտ 11 մլն դոլար)։

Կառավարության շենքի և նախագահի նստավայրի մոտ բազմիցս անցկացվել են բողոքի ակցիաներ։ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների խոսքերով` նրանց խոստացել են մարել աշխատավարձերի գծով կուտակված պարտքն այն դեպքում, եթե նրանք հրաժարվեն աշխատավարձի ուշացման պատճառով ավելացված տուգանքներից։

«Այսօր, վերջապես, փոխանցվել են բոլորի` «Նաիրիտ» գործարանի արդեն նախկին 1,8 հազար աշխատակիցների աշխատավարձերը», – ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ չնայած իրենց հիմնական պահանջի կատարմանը, նաիրիտցիների պայքարը դրանով չի սահմանափակվի։ Հարությունյանը տեղեկացրեց, որ չորեքշաբթի նրանք մամուլի ասուլիս կկազմակերպեն, որի ժամանակ կտեղեկացնեն հետագա գործողությունների մասին։ «Ամեն դեպքում, գործարանի վերագործարկման հետ կապված մեր պայքարը կշարունակվի», – ասաց նա։

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 2006թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության։ Ձեռնարկությունը չի աշխատում 2010 թ.–ի ապրիլից։

Լրահոս
0