Նիժնի Նովգորոդում իր երեխաներին սպանած հայրը վիրահատվել է

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վլադիմիրի շրջանում ձերբակալված Օլեգ Բելովը, ով Նիժնի Նովգորոդում սպանված երեխաների հայրն է, զինված դիմադրություն է ցույց տվել։ Նա որովայնի շրջանում վնասվածք է ստացել։ Այժմ վիրահատվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի– Sputnik. Օլեգ Բելովը` Նիժնի Նովգորոդում սպանված երեխաների հայրը, ով վիրավորվել է Վլադիմիրի շրջանում ձերբակալության ժամանակ, վիրահատվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, հաղորդել են Կովրով քաղաքի կենտրոնական քաղաքային հիվանդանոցից։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ձերբակալման ժամանակ Բելովը զինված դիմադրություն է ցույց տվել, ոստիկանները ստիպված են եղել զենք կիրառել։ Նախնական տվյալներով` նա վիրավորվել է որովայնի շրջանում և տեղափոխվել հիվանդանոց։

«Նա վիրահատվել է, հիմա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, դա սովորական հետվիրահատական հսկողություն է։ Նրա կյանքին ոչինչ չի սպառնում»,– ասել են հիվանդանոցում։

Երեքշաբթի ՌԴ Քննչական կոմիտեից հաղորդել են Նիժնի Նովգորոդում 8 հոգուց յոթի անհետացման մասին` մոր, հոր և վեց անչափահաս երեխաների։ 2015թ.–ի հուլիսի 25–ից երեխաները դադարել են այցելել մանկապարտեզ, և դրա աշխատակիցները հաղորդել են այդ մասին իրավապահ մարմիններին։ Ոստիկանները պատուհանով թափանցել են բնակարան և հայտնաբերել երեխաների մասնատված աճյունները։


Լրահոս
0