ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի– Sputnik. «Զվեզդա» հեռուստաալիքի օպերատորի ասիստենտ Անտոն Մալիշևը հաղորդել է, որ ուկրաինական ազգային գվարդիայի մոտ գերի եղած ժամանակ նրան հավաքագրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) աշխատակիցները, սակայն ազատ արձակվելուց և ՌԴ վերադառնալուց հետո նա այլևս չի աշխատում Կիևի համար, հաղորդվում է հեռուստաալիքի կայքում։
Մալիշևը մանրամասն պատմել է ռուսական հակահետախուզության աշխատակիցներին իր հավաքագրման մասին։
Մալիշևը ճնշման և մահվան սպառնալիքի տակ համաձայնել է ստորագրել փաստաթուղթն այն մասին, որ նա համաձայն է համագործակցել ՈՒԱԾ–ի հետ` որպես «Օնեգին» կեղծանունով գործակալ։
Ինչպես պատմել է Անտոն Մալիշևը «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, հավաքագրումը տեղի է ունեցել, երբ նա գերի է ընկել ուկրաիանական ազգային գվարդիայի մարտիկների մոտ օպերատոր Անդրեյ Սուշենկովի հետ միասին»,– ասվում է հաղորդագրությունում։ Մալիշևն ազատ է արձակվել ուկրաինական գերությունից հունիսի 9–ի գիշերը։
Մոսկվա վերադառնալուց հետո օպերատորի ասիստենտն այլևս չի աշխատել Կիևի համար և ռուսական հակահետախուզության աշխատակիցներին մանրամասն պատմել իր հավաքագրման մասին, նշում է հեռուստաալիքը։
«Զվեզդա» հեռուստաալիքի աշխատակիցը հայտարարել է ՈՒԱԾ–ի կողմից իրեն հավաքագրելու մասին
© ТРК ВС РФ "Звезда" / Անցնել մեդիապահոցПресс-конференция освобожденных журналистов телеканала "Звезда"

© ТРК ВС РФ "Звезда"
/ «Զվեդզա» հեռուստաալիքի օպերատորի ասիստենտ Անտոն Մալիշևը հաղորդել է, որ մահվան սպառնալիքի տակ համաձայնել է համագործակցել ՈՒԱԾ–ի հետ։ Հավաքագրումը տեղի է ունեցել, երբ նրան գերի են վերցրել Ուկրաինայի Ազգային գվարդիայի մարտիկներն օպերատոր Անդրեյ Սուխոնկովի հետ