Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը բարելավել է դիրքերը WTA-ի դասակարգման նոր ցուցակում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
WTA-ի դասակարգման նոր ցուցակում Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը բարելավել է դիրքերը, այժմ հայ թենիսիստուհին մենախաղի ցուցակում 851-րդն է

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի–Sputnik. WTA-ի դասակարգման նոր ցուցակում Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը բարելավել է դիրքերը: Այժմ հայ թենիսիստուհին մենախաղի ցուցակում 851-րդն է (նախորդ ցուցանիշը`1046-րդն էր), իսկ զուգախաղերում` 698-րդն է` նախկին 832-ի փոխարեն, հաղորդում է sportonlinemagazine–ը։

«Օգոստոսին Անին պատրաստվում է մասնակցել միանգամից երկու մրցաշարի Գերմանիայում», – նշում է կայքը։

Մասնավորապես, առաջին մրցաշարը տեղի կունենա Հեյչինգեն քաղաքում, որի մրցանակային ֆոնդը կազմում է 25 հազար դոլար: Որակավորման փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 8-ին, 9–ին, իսկ մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 10-ին։

Իսկ ահա օգոստոսի 17-ից-24-ը Լայպցիգ քաղաքում տեղի կունենա ITF Women’s open մրցաշարը` 15 հազար դոլար մրցանակային ֆոնդով։

Լրահոս
0