ԱՄՆ–ի օդանավակայանում ձերբակալել են «Ջեյմս Բոնդին»

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցПирс Броснан
Пирс Броснан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդանավակայանի աշխատակիցներն առգրավել են դանակը, որը ծալված վիճակում 12.7 սմ, իսկ բացված վիճակում 25.4 սմ երկարություն է ունեցել, այնուհետև բաց են թողել դերասանին։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի —Sputnik. ԱՄՆ–ի Վերմոնտ նահանգի օդանավակայանի աշխատակիցները ժամանակավորապես ձերբակալել են  Ջեյմս Բոնդի հայտնի դերակատար, ամերիկացի դերասան Փիրս Բրոսնանին։ Ինքնաթիռ մտնելուց առաջ նրա մոտ որսորդական դանակ է հայտնաբերվել։

Անվտանգության ծառայության աշխատակիցները որսորդական դանակը հայտնաբերել են այն ժամանակ, երբ թռիչքից առաջ ստուգել են ուղևորներին, հայտնում է bbc.com–ը։

Օդանավակայանի աշխատակիցներն առգրավել են դանակը, որը ծալված վիճակում 12.7 սմ, իսկ բացված վիճակում 25.4 սմ երկարություն է ունեցել, այնուհետև բաց են թողել դերասանին։

Բերլինգտոն քաղաքի օդանավակայանի կանոններով` արգելված է ձեռքի ուղեբեռում դանակ, մկրատ և 4 դյույմից (10,16 սմ) երկար այլ կտրող գործիքներ տեղափոխել։

Ականատեսների խոսքով` 62–ամյա Բրոսնանին զարմացրել և վշտացրել է այն փաստը, որ դանակը այդպես էլ չեն վերադարձրել։ Ինքը` դերասանը, որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը։

Բրոսնանը Ջեյմս Բոնդի կերպարը մարմնավորել է չորս անգամ։ Նա խաղացել է  բրիտանացի լրտեսի մասին պատմող ֆիլմաշարի «Մահացիր, բայց ոչ հիմա», «Ամբողջ աշխարհն էլ քիչ է», «Ոսկե աչքը» սերիաներում, ինչպես նաև` «Թոմաս Քրաունի խարդախությունը», «Միսիս Դաութֆայր» և այլ ֆիլմերում։ —0-

Լրահոս
0