«Ամենագեղեցիկ հետույքների» շքերթը Բրազիլիայում կաթվածահար է արել երթևեկությունը

© Sputnik / Александр Краснов / Անցնել մեդիապահոցБразильский карнавал
Бразильский карнавал - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գեղեցկուհիները Բրազիլիայի այդ քաղաք են եկել երկրի ամենատարբեր անկյուններից։ Նրանք մասնակցում են «Միսս Բում–բում» ամենամյա մրցույթին։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Սան Պաուլուի գլխավոր փողոցի երթևեկությունը կանգ է առել, որովհետև տասնյակ կիսամերկ աղջիկներ շարվել են հենց երթևեկելի հատվածում։ Գեղեցկուհիները Բրազիլիայի այդ քաղաք են եկել երկրի ամենատարբեր անկյուններից։ Նրանք մասնակցում են «Միսս Բում–բում» ամենամյա մրցույթին։

Հատկանշական է այն, որ մրցույթին մասնակցել ցանկացողների համար ամենագլխավոր պայմանը սիլիկոնի բացակայությունն է։ Աղջիկների բոլոր բարեմասնությունները պետք է բացառապես բնական լինեն։ Հաղթող կդառնա ամենագեղեցիկ հետույք ունեցող աղջիկը, հաղորդում է Pravda.ru–ն։

Այս տարի 500 մասնակիցներից ընտրել են 27–ին` յուրաքանչյուր նահանգից մի հոգի, իսկ մինչև եզրափակիչ կհասնեն մասնակիցներից 15–ը։ Եզրափակիչ փուլը տեղի կունենա նոյեմբերին։ Հաղթողը կորոշվի ինտերնետային քվեարկությամբ և կստանա 22 հազար դոլար։ Որոշ աղջիկներ ասում են, որ նրանք երազել են մասնակցել մրցույթին և ժամերով մարզվել են մարզասրահներում։

Հարկ է նշել, որ այդ մրցույթը Բրազիլիայում շատ հայտնի է։ Մրցույթի հաղթողը ազգային աստղ է դառնում։ Իհարկե, դա խոսում է այն մասին, որ այստեղ գնահատվում են փարթամ բարեմասնություններով, բայց միևնույն ժամանակ  սպորտային կազմվածք ունեցող աղջիկները։

Ամբողջական ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ։ —0-

Լրահոս
0