00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական տարազների կրքոտ շոու` Երևանում

© Sputnik / Асатур ЕсаянцШоу армянских таразов
Шоу армянских таразов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային տարրերով հագեցած ժամանակակից հագուստներն ու հայկական ավանդական տարազները ցուցադրվեցին Yerevan TarazFest առաջին փառատոնի շրջանակում և ցնցեցին տեղի բնակիչներին ու զբոսաշրջիկներին

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի– Sputnik. Մեկ երեկոյի ընթացքում Երևանը վերածվեց շքեղության, փայլի և նորաձևության մայրաքաղաքի։ Yerevan TarazFest հայկական տարազի առաջին փառատոնն անցկացվեց չորեքշաբթի երեկոյան Հյուսիսային պողոտայում։

Ազգային տարրերով հագեցած ժամանակակից հագուստներն ու հայկական ավանդական տարազները ցուցադրվեցին Yerevan TarazFest առաջին փառատոնի շրջանակում և ցնցեցին տեղի բնակիչներին ու զբոսաշրջիկներին։

Ինքնատիպ ձևվածքը, դիզայներական թարմ մոտեցումը, նուրբ կտորներն ու հայկական էության կիրքն արտացոլվել էին ներկայացված բոլոր մոդելներում։ Նորաձևության ցուցադրության ժամանակ հանդիսատեսը հնարավորություն ուներ դիտել ժամանակակից հագուստի մոտ 50 տարբերակ` «էթնո» տարրերով և տարազի ելևէջներով։

Գեղեցիկ կազմվածքով մոդելները մեկը մյուսի հետևից ցուցադրեցին դիզայներ–մոդելավորող Արամ Նիկոլյանի և «Տերյան» մշակութային կենտրոնի գլուխգործոցները։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը նշեց, որ մշակույթը, երաժշտությունը, գորգագործությունն ու հագուստը կոնկրետ մշակույթի բաղկացուցիչներն են, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել այս կամ այն ժողովրդի անցած ճանապարհի մասին։

«Լավ է, որ TarazFest–ը համընկավ Համահայկական վեցերորդ խաղերի անցկացման հետ։ Հայաստանում հիմա շատ են զբոսաշրջիկները, որոնք եկել են հանրապետություն` մասնակցելու խաղերին կամ պարզապես հանգստանալու, և նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու հայ լավագույն դիզայներների աշխատանքներին», – նշեց Բարաղամյանը։

Նա նաև նշեց, որ միջոցառման շրջանակում տեղադրվել է 11 վրան, որտեղ ներկայացված են հայ դիզայներ–մոդելավորողների ձեռագործ աշխատանքները` բիժուտերիա, հագուստ, աքսեսուարներ, գորգեր, տարազով տիկնիկներ և այլն։

«Տերյան» կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանն էլ նշեց, որ նման փառատոնի անցկացման գաղափարը վաղուց է ծագել նրա և նրա գործընկերների մոտ, սակայն այն միայն այս տարի է հաջողվել կյանքի կոչել։

«Մենք ցանկանում էինք հանդիսատեսի դատին հանձնել ոչ միայն հայկական տարազը, այլ նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ավանդական հագուստը։ Կարծում եմ` հաջորդ տարի դա մեզ կհաջողվի», – ասաց Մելիքյանը։

Կենտրոնի տնօրենն ավելացրեց, որ ցուցադրության շրջանակում ներկայացված են հայկական խոշոր պատմական գավառների և քաղաքների (Սյունիք, Կարին, Վան, Վասպուրական, Մուշ, Սասուն, Մոկք), ինչպես նաև Արցախի տարազները։

Բացման արարողության ժամանակ ելույթ ունեցավ «Ակունք» ազգագրական համույթը, որը բոլոր ներկաներին ցնցեց հայկական ազգային երաժշտության կոլորիտով և բույրով։

Իսկ ցուցադրությունն անցկացվում էր անհավանական գեղեցիկ լուսային երաժշտության և «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի յուրահատուկ ստեղծագործությունների ներքո։

Yerevan TarazFest–ը, որը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը` «Տերյան» մշակութային կենտրոնի աջակցությամբ, անցկացվեց «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակում։

Լրահոս
0