Վարորդը գողացել է բեռնատարը և «պատժամիջոցների տակ հայտնված» լոլիկները փրկել ոչնչացումից

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցВыращивание овощей в теплицах
Выращивание овощей в теплицах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուս–բելառուսական վարչական սահմանին իրականացված զննման ժամանակ պարզվել է, որ վարորդը բանջարեղեն է տեղափոխել առանց ֆիտոսանիտարական հավաստագրի, այդ պատճառով արտադրանքը ենթակա է եղել առգրավման և ոչնչացման

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի– Sputnik. Վարորդը բեռնատարով 1,5 տոննա լոլիկ է տեղափոխել ռուս–բելառուսական սահմանով և երբ իմացել է բանջարեղենի հնարավոր ոչնչացման մասին, հետ է վերադարձել Բելառուսի տարածք, նշվում է Ռոսսելխոզնադզորի հաղորդագրության մեջ։

Դեպքը տեղի է ունեցել ռուս–բելառուսական վարչական սահմանին` Պսկովի մարզի Սեբեժսկի շրջանի Դոլոսցի գյուղում

Մեկուկես տոննա լոլիկ է տեղափոխվել առանց ֆիտոսանիտարական հավաստագրի։ Արտադրանքի զննման ժամանակ բացահայտվել է տուփի վրա մակնշման բացակայությունը, հայտնաբերվել են պոկված պիտակների հետքեր։

ՌԴ նախագահի հրամանագրի համաձայն, որը վերաբերում է առանձին, հատուկ տնտեսական միջոցներին, Ռուսաստանի տարածք ներկրման համար արգելված գյուղատնտեսական արտադրանքի ոչնչացման կանոնների համաձայն, այդ արտադրանքը ենթակա էր առգրավման և ոչնչացման։

ՌԴ կառավարությունը նախորդ շաբաթ է հաստատել ՌԴ տարածք ներկրված պատժամիջոցային ապրանքների ոչնչացման կանոնները։ Թույլատրվում է արտադրանքը ոչնչացնել օրենքով նախատեսված ցանկացած միջոցով` հաշվի առնելով բնապահպանական նորմերը։ Առգրավված ապրանքների ոչնչացումն իրականացվում է անկախ այն փաստից, թե ում են պատկանում դրանք կամ ով է կազմակերպել ապրանքի ներմուծումը։

Լրահոս
0